News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի լրագրողներին հավաստիացրել է, որ ինքը միշտ դատապարտել է սպիտակ ռասայի գերակայության գաղափարների կողմնակիցներին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես միշտ դատապարտել եմ դա ցանկացած ձեւով»,- ասել է Թրամփը Մինեսոտա թռչելուց առաջ, որտեղ պետք է ելույթ ունենա նախընտրական հանրահավաքում:

Հարցը ծագել է երեքշաբթի երեկոյան՝ գալիք ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի հետ բանավեճի ժամանակ։ Թրամփը, ի պատասխան բանավեճի վարողի խնդրանքին՝ հաստատելու, որ ինքը դատապարտում է սպիտակամորթներին գերակայություն տվողներին, ըստ էության դա չի արել՝ խուսափելով ուղղակի պատասխանից: Փոխարենը Թրամփը միայն կոչ է արել ծայրահեղ աջ Proud Boys («Հպարտ տղաներ») շարժմանը չմասնակցել երկրում անցկացվող բողոքի ցույցերին:

Չորեքշաբթի օրը Թրամփը նորից կրկնել է այդ միտքը: «Ես չգիտեմ, թե ովքեր են Proud Boys-ը, բայց ովքեր էլ լինեն, նրանք պետք է մի կողմ քաշվեն եւ թույլ տան, որ իրավապահներն իրենց գործն անեն»,- ասել է նախագահը:

Թրամփը մեկնաբանել է նաեւ Բայդենի հետ բանավեճը: Նրա կարծիքով, դրանք իր համար շատ լավ են անցել: «Կարծում եմ՝ անցած գիշեր բանավեճը հիանալի էր, մենք դրա վերաբերյալ մեծ արձագանք ստացանք»,- ասել է Թրամփը: «Կարծում եմ, որ վարկանիշները շատ բարձր էին»,- հավելել է ամերիկացի առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ