News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր դիրքային պատերազմ է ընթանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Դիրքային պատերազմի ժամանակ անմիջական շփման պայմաններում տեղի են ունենում հակազդեցության սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայի, օդուժի կիրառմամբ, ինչպես նաեւ ստորաբաժանումների համապատասխան գործողություններ»,- ասաց գեներալ-գնդապետը։

Նա իր շնորհակալական խոսքն ու խոնարհումը հայտնեց զոհված զինծայողներին. «Ուզում եմ իմ շնորհակալական խոսքն ու խոնարհումն արտահայտել առաջին հերթին այն զինծառայողներին, որոնց հմուտ գործողությունների, հերոսական, քաջարի, նրանց թափված արյան շնորհիվ կարողանում ենք մեր առջեւ դրված խնդիրն իրականացնել։ Մենք պատերազմի ժամանակ հասկանում ենք, որ լինում են կորուստներ, դրանք անվերադարձ կորուստներ են։ Միշտ դեմ եմ եղել կորուստ բառն ասել, որովհետեւ մենք ոչ թե կորցրել, այլ գտել ենք մեր հերոս զավակներին, հրամատարներին, սպաներին, ենթասպաներին, պայմանագրային զինծառայողներին, ժամկետային սերժանտներին, ժամկետային զինվորներին, կին զինծառայողներին, որոնց քաջարի գործողությունների շնորհիվ մենք բարձրացրել ենք հայ ժողովրդի պատիվը։ Դուք չեք պատկերացնում մարտական գործողությունների ժամանակ ինչպիսի հերոսական դրվագներ կան, ինչպիսի հմուտ գործողություններով են մեր հրամանատարները կարողանում ղեկավարել իրենց ստորաբաժանումները։ Դուք չեք պատկերացնում՝ ինչպիսի հմուտ գործողություններով են կարողանում մեր զինծառայողները խոցել հակառակորդի օդուժը, անօդաչու թռչող սարքերը, չնայած նրան, որ քանակական որոշակի առավելություն ունեն նրանք։ Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի հերոս զավակներ ունենք. մեկ ժամվա գործողություններով հակատանկային միջոցներով մեկ հոգով շուրջ 7-8 զրահատեխնիկա է խոցում։ Դուք չեք պատկերացնում, թե մեր հրետանավորներն ինչպիսի դիպուկ հնարքներով են կարողանում ճնշել, խոցել համապատասխան ստորաբաժանումները։ Դուք չեք պատկերացնում, թե ինչպես մեր հերոսական քաջարի հրամանատարները եւ զինվորները մերձամարտի մեջ մտնում հակառակորդի հետ եւ նրան ոնչնացնում։ Կողք կողքի կանգնած պապ, որդի եւ թոռ կռվում են մեր հայրենիքի համար»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ