News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի, չնայած որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը որդեգրել են հետեւյալ քաղաքականությունը. հետախուզադիվերսիոն գործողություններով մեծ ռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ իրականացնել եւ տեղեկատվական ակցիաներ իրականացնել, դրոշներ պարզելով տարբեր շենքերի վրա, նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնեն առաջին հերթին իրենց հասարակության վրա, հետո նաեւ մեր հասարակության վրա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Արդեն բավականին ժամանակ մարտական գործողությունների ընթացքում կոտրելով սեփական ԶՈւ-երի մեծ ներուժը, հարձակողական մարտերում նշանակալի, էական առաջընթաց ու հաջողություններ չունենալով Ադրբեջանի հասարակությանը պետք է կերակրել նման տեղեկատվություններով։

Ըստ էության, 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն։ Ցանկացած միջազգային ռազմական փորձագետ կհաստատի իմ ասածը։ Դրանից հետո ոչինչ չի մնում, բացի նրանից, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, տարբեր շինությունների մոտ նկարվեն եւ հետո ներկայացնեն տվյալ շինությունները որպես այս կամ այն գյուղի կամ քաղաքի գյուղապետարան կամ քաղաապետարան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ