News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ուղերձում, ի թիվս այլ հարցերի, հայտարարեց նաեւ, թե բանակցային այդ ֆորմուլան՝ «տարածքներ ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց», ինքը ժառանգություն է ստացել նախկիններից, բայց իրենց կառավարությունը հրաժարվել է դրանից՝ նախապատվությունը տալով նախ Արցախի կարգավիճակին։

Այս հայտարարությունը կրքեր է բորբոքել նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, անգամ տեղեկություն կար, որ չեն պատրաստվում անարձագանք թողնել եւ հենց երեկ հանդես կգան հայտարարությամբ՝ հիշեցնելով Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հետ կապված, որոնք էականորեն կփոխեին իրավիճակը, եթե պահպանվեին։

Պատահական չէ, որ ՀՀԿ-ականները երեկ հրաժարվում էին մեկնաբանել վարչապետի ուղերձը, իսկ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն էլ մեզ տեղեկացրեց՝ «ամենայն հավանականությամբ, կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա», բայց  հայտարարություն մինչեւ օրվա վերջը այդպես էլ չհրապարակվեց։ Տեղեկացանք, որ ՀՀԿ-ում քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ դրա ժամանակը չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ