News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շարունակում է համարել, որ ՄԱԿ-ի՝ Իրանին զենք մատակարարելու էմբարգոն դեռեւս գործում է, եւ սպառնում են պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր ձեռք կբերեն կամ կվաճառեն ռազմամթերք ԻԻՀ-ից:

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին էմբարգոյի ժամկետը սպառվել է 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագրի շրջանակում: ԱՄՆ-ը դուրս է եկել այդ համաձայնագրից 2018 թվականին: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն օգոստոսի 15-ին մերժել է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգելու մասին Միացյալ Նահանգների բանաձեւը, քանի որ ԱԽ անդամների մեծամասնությունը ձեռնպահ է քվեարկել:

Այդուհանդերձ, Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է օգտվել պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմից, որը ներառված էր 2015 թվականին կնքված Իրանի հետ միջուկային համաձայնագրի դրույթներում: Համաձայն դրա՝ գործարքի առանձին մասնակիցը կարող է լիարժեք վերականգնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները, եթե համարում է, որ գործարքի պայմանները խախտվել են: Չնայած ԱՄՆ-ը դուրս է եկել գործարքից 2018 թվականին՝ հայտարում է, որ պահպանում է գործարքի անդամի իրավունքը՝ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւի համաձայն:

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներն ուժի մեջ մտնելու մասին եւ խոստացել հետեւողական լինել դրանց: Ընդ որում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն այդպիսի որոշում չի կայացրել: Այն մասին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել պատժամիջոցները վերականգնելու մասին որոշումներ, իսկ ԱՄՆ-ը չունի այդպիսի լիազորություններ, հայտարարել են միաժամանակ մի քանի երկրի ներկայացուցիչները: «Նրանք [ԱՄՆ] չեն կարող համարվել համաձայնագրի մասնակից եւ չեն կարող նախաձեռնել ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց ԱԽ 2231 բանաձեւի համապատասխան: Այդ առնչությամբ ըստ համաձայնագրի՝ պատժամիջոցները չեղարկելու պարտավորությունները շարունակում են կիրառվել»,-հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելը:

Այսօր ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ սեպտեմբերի 19-ին Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի գրեթե բոլոր պատժամիջոցները վերականգնվել են՝ ներառյալ զենք մատակարարելու հարցում ՄԱԿ-ի կրկնակի էմբարգոն: Համապատասխանաբար, սպառազինության սովորական տեսակների ներկրումն Իրանում համարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 1929 բանաձեւի խախտում, իսկ ցանկացած տեսակի զենքի ձեռքբերումը կամ դրա հետ կապված նյութական միջոցներն Իրանից համարվում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 1747 բանաձեւի խախտում: Միացյալ Նահանգները պատրաստ են օգտագործել իրենց ռեսուրսներն ու սահմանել պաժտամիջոցներ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք զգալի ներդրում ունեն Իրանում կամ Իրանից դուրս սպառազինությունների սովորական տեսակները վաճառելու կամ փոխանցելու մեջ, ինչպես նաեւ նրանց դեմ, ովքեր ապահովում են տեխնիկական աջակցություն, ֆինանսական աջակցություն եւ ծառայություններ, նաեւ զենքի հետ կապված այլ օգնություն են տրամադրում»,- ասվում է Պետդեպի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ