News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հունաստանի կառավարությունն ավարտել է Թուրքիայի հետ հյուսիսարեւելյան սահմանի երկայնքով պատի կառուցման պլանը` մտահոգությունների պատճառով, որ միգրանտները կարող են փորձել զանգվածային սահմանային անցումներ կազմակերպել, փոխանցում է AP-ն:

Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասն ասել է, որ պատի 26 կիլոմետրը կավելացվի գոյություն ունեցող 10 կիլոմետրանոց ցանկապատին` 63 միլիոն եվրոյի ծրագրի շրջանակներում, որը պետք է ավարտվի ապրիլի վերջին:

Դիմակայությունը տեղի էր ունեցել սահմանին այս տարվա սկզբին այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել էր, որ այլեւս չի խոչընդոտի միգրանտներին, ովքեր փորձում են հասնել ԵՄ, եւ տասնյակ հազարավոր մարդիկ փորձել էին հատել Հունաստանի սահմանը:

Չորս հունական շինարարական ընկերություն էր ընտրվել նոր պատի կառուցման եւ ցանկապատի առկա հատվածի մոդերնիզացման համար Էվրոս գետի երկայնքով կամ դրա մերձակայքում, որը կազմում է երկու երկրների միջեւ սահմանի մեծ մասը:

Թուրքիայից Հունաստան մեկնող միգրանտների եւ փախստականների թիվն այս տարի համավարակի ընթացքում կտրուկ ընկել էր եւ սահմանային դիմակայությունից հետո սահմանային անվտանգության խստացման էր հանգեցրել:

ՄԱԿ-ի փախստականների գործակալության տվյալներով` Թուրքիայում գտնվում է փախստականների ամենամեծ թիվն աշխարհում` գրեթե 4 միլիոն մարդ, հիմնականում` Սիրիայից:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ