News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելն ու Հայաստանը դաշնակիցներ լինելու բազմաթիվ պատմական պատճառներ ունեն: Թերեւս ամենաակնհայտն այն է, որ երկու ժողովուրդներն էլ ենթարկվել են ահավոր հալածանքների՝ իրենց հավատքի եւ էթնիկ պատկանելության համար, Jerusalem Post-ում գրում է Էմիլի Շրադերը:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը կրկին վերաճել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ ադրբեջանցիների եւ հայերի միջեւ կատաղի բախումների: Թուրքիայի էքսպանսիոնիստական եւ ագրեսիվ քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, բռնության վերջին սրման պատճառն է։ Պե՞տք է արդյոք Իսրայելը Թուրքիայի թշնամական միջամտության եւ Ադրբեջանի հետ Իրանի դաշինքի պայմաններում շարունակի սատարել Բաքվին: Եվ արդյո՞ք հրեական պետությունը բարոյական անկարողություն է ցուցաբերում՝ հրաժարվելով աջակցել Հայաստանին:

Իսրայելն ու Հայաստանը դաշնակիցներ լինելու բազմաթիվ պատմական պատճառներ ունեն: Թերեւս ամենաակնհայտն այն է, որ երկու ժողովուրդներն էլ ենթարկվել են ահավոր հալածանքների՝ իրենց հավատքի եւ էթնիկ պատկանելության համար: Օսմանյան թուրքերի կողմից 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի սարսափելի ահազանգն էր: Ցավոք, շատ պետություններ հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ Թուրքիայի լավ փաստաթղթավորված դերը, որը ժամանակակից թուրքական պետությունը հուսահատորեն ուզում է թաքցնել: Անհավատալի է, սակայն Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նախ` Թուրքիայի հետ քաղաքական շահերի, իսկ հետո` Ադրբեջանի հետ դաշինքների պատճառով:

Մուսուլմանական երկրներում Իսրայելի քաղաքական կարգավիճակը, անշուշտ, վիճելի է, բայց կան բարոյական պարտավորություններ, որոնք պետք է բարձր լինեն քաղաքական շահերից: Ցեղասպանության ճանաչումը դրանցից մեկն է: Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ միջազգային հանրությունը պետք է պատասխանատվության ենթարկի Թուրքիային՝ անարգանքների եւ պատերազմ հրահրելու համար՝ ի պատասխան ցանկացած նման ճանաչման, լինի դա Իսրայելի կամ որեւէ այլ պետության կողմից:

Իսրայելի քաղաքական բարդ շահերը այսօր միայն սրվում են՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Ղարաբաղը, որտեղ հիմնականում էթնիկ հայեր են, ավելի քան երկու տասնամյակ ականատես է եղել պարբերական բախումների, եւ այժմ բախվում է տոտալ պատերազմի: Վերջին մարտական գործողությունները աջակցություն են գտնում եւ, ինչպես ոմանք են ասում, նախաձեռնված են Թուրքիայի կողմից, որը Սիրիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջանի կողմից հայերի դեմ կռվելու՝ շարունակելով տարածաշրջանում պանթուրքիզմի խթանումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարություններ է արել՝ ակնարկելով «մեր պապերի աշխատանքի ավարտը»: Քչերն են կասկածում, որ նման հնարավորության դեպքում Էրդողանը ամբողջովին կնվաճի Հայաստանը: Ի վերջո, կարծես ոչ ոքի չի հետաքրքրում վերջին շրջանում Սիրիայում Թուրքիայի կողմից քրդերի էթնիկ զտումները:

Իսրայելի համար այս հակամարտությունն էլ ավելի բարդացնողն այն է, որ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի մահմեդական մեծամասնություն ունեցող Ադրբեջանի՝ Իրանի հարեւանի հետ, ինպես նաեւ հարաբերություններ ունի, չնայած սառը, մուսուլմանական Թուրքիայի հետ՝ չնայած Իսրայելի նկատմամբ նրա աճող թշնամանքին եւ ՀԱՄԱՍ-ի նման ահաբեկչական կազմակերպություններին աջակցությանը:

Իսրայելն իր նավթի 40%-ը ստանում է Ադրբեջանից եւ նրան զենք է մատակարարում (ինչը արժանի քննադատություն է առաջացնում):

Այս հակամարտությունը նշանակում է, որ Իսրայելն, ըստ էության, գրավում է Թուրքիայի եւ Իրանի կողմը՝ ընդդեմ քրիստոնեական Հայաստանի՝ մի երկրի, որը բախվել է պատերազմի, էթնիկ զտումների եւ հարեւան պետություններից ցեղասպանության հետ: Չնայած Ադրբեջանի հետ պրագմատիկ դաշինքն իմաստ ունի, հատկապես հաշվի առնելով Իրանի հետ հարեւանությունը, դա հեռու է բարոյականությունից:

Նրանք, ովքեր հոգ են տանում Իսրայելի շահերի մասին, արդարացիորեն կառարկեն, որ Հայաստանը ջերմ հարաբերություններ ունի Իրանի հետ, բայց պետք է հիշեն նաեւ, որ Հայաստանը դա անում է միայն այն պատճառով, որ մեկուսացված է այլ հարեւաններից եւ էներգիայի աղբյուր չէր ունենա, եթե չլիներ Իրանը: Պատկերացրեք, եթե Իսրայելն ավելի սերտ համագործակցի Հայաստանի հետ` Ադրբեջանին զենք մատակարարելու փոխարեն կախվածությունը Իրանից թուլացնելու համար:

Թեեւ դիվանագիտական իրավիճակը ծայրաստիճան բարդ է, եւ երկու կողմերն էլ ունեն ծանրակշիռ փաստարկներ, մենք ոչինչ ենք, եթե որպես ազգ չկարողանանք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին: Իսրայելը չպետք է լինի Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի կողմում, առավել եւս՝ Ադրբեջանին զենք մատակարարի, որն օգտագործվում է հայերին սպանելու համար: Բարոյական տեսանկյունից, Իսրայելը պետք է կանգնի Հայաստանի՝ հրեական պետության նման արժեքներ եւ պատմություն ունեցող ժողովրդի կողքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ