News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային առեւտրի անկումը կորոնավիրուսի համավարակի պատճառով 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, 7-9 տոկոս կկազմի: Այս կանխատեսում է չորեքշաբթի օրը ներկայացրել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը (UNCTAD), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«UNCTAD-ը 2020 թվականին կհամաշխարհային առեւտրի 7-ից 9 տոկոս անկում է կանխատեսում` չնայած երրորդ եռամսյակի վերականգնման նախանշաններին»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:

2020 թվականի երրորդ եռամսյակի վերջի տվյալներով` համաշխարհային առեւտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հինգ տոկոս անկում է գրանցել: Այս արդյունքը, սակայն, զգալիորեն ավելի լավ է, քան` երկրորդ եռամսյակում, երբ անկումը 19 տոկոսի էր հասել, նշում են փորձագետները: Չորրորդ եռամսյակի նախնական կանխատեսումների համաձայն` համաշխարհային առեւտուրը չի կարողանա դուրս գալ կարմիր գոտուց եւ 3 տոկոսով ցածր կլինի, քան 2019 թվականի չորրորդ եռամսյակում էր:

UNCTAD-ն ուշադրություն է հրավիրում «Չինաստանում առեւտրի ոլորտում ուշագրավ աշխուժության» վրա: «Երկրում արտահանումը, որը համավարակի առաջին ամիսներին ընկել էր, երկրորդ եռամսյակում կայունացել է եւ ուժեղ աճել է երրորդ եռամսյակում»,- ասվում է տեղեկագրում: Փորձագետները Չինաստանի համար 2020 թվականի արդյունքներով առեւտրի տեմպերի 10 տոկոս աճ են կանխատեսում: «Ի տարբերություն մյուս խոշոր տնտեսությունների` չինական ներմուծումը հուլիս եւ օգոստոս ամիսներին կայունացել է եւ սեպտեմբերին աճել է 13 տոկոսով»,- արձանագրում է UNCTAD-ը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված բժշկական պարագաների առեւտուրն ապրիլից ի վեր միջինում աճել է ավելի քան 50 տոկոսով: Սակայն, ըստ տեղեկագրի, այս աճից ամենից շատ օգուտ են ստացել մեկ շնչի հաշվով բարձր եկամուտ ունեցող երկրները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ