News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի հայությունը կիրակի՝ հոկտեմբերի 18-ին երկրորդ անգամ փողոց դուրս եկավ եւ ի տարբերություն նախորդին, այս անգամ հանրահավաքը տեղի ունեցավ Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչության դիմաց։ Այն կազմակերպել էին Կատալոնիայի հայկական կազմակերպությունները։

Մասնակիցները պահանջում էին, որ Իսպանիան դատապարտի Թուրքիայի եւ ահաբեկիչ վարձկանների ներգրավածությունը Արցախի դեմ պատերազմին, պահանջի պատերազմի անհապաղ դադարեցում եւ Արցախի անկախության ճանաչում։ Հանրահավաքի մեկնարկին ներկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը եւ հատկապես Իսպանիայում բնակվող «Արցախի Հերոս» կոչմանն արժանացած Արմեն Կնյազյանի հիշատակը, որ զոհվել էր Արցախում հոկտեմբերի 10-ին։

Հանրահավաքի ընթացքում ելույթներ հնչեցին իսպաներենով, կատալոներով եւ հայերենով։ Աղոթքով եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Արեւմտյան Եվրոպայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական Պատվիրակ եւ Վատիկանում ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ արք. Պարսամյանը։ Հանրահավաքին ներկա էր նաեւ Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ՝ Հայր Շնորհք Սարգսյանը։

Ելույթով հանդես եկան Տաթեւ Սուլյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նիկոլայ Մանուկյանը, Աբել Րիուն եւ Էմմի Մանուկյանը։ Ավելի քան 700 հայորդիներ, կոչերով դիմեցին Իսպանիայի կառավարության դատապարտելով իր որդեգրած անտարբերությունը։

Ներկաները դատապարտեցին նաեւ իսպանական լրատվամիջոցների ոչ ամբողջական լուսաբանումը, Իսպանական ընկերությունների Թուրքիայի եւ Ադրբեջանի զենքը վաճառքը։ Ուղերձներով պահանջվեց, որ Իսպանիան որպես ԵՄ եւ ԵԱՀԿ անդամ, իր լռության պատը եւ չեզոքությունը քանդի ու որպես զարգացած, ժողովրդավար, խոսքի ազատության կողմնակից եւ մարդու իրավուքները պաշտպանող երկիր իր տեսակետը հայտնի արցախահայությանը սպառնացող վտանգին։

Ելույթ ունեցողներից մեկն ասաց. «Արցախում պատերազմ է ահաբեկչության եւ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունքի միջեւ: Ադրբեջանի համար Արցախը միայն տարածք է, սակայն հայ ժողովրդի համար դա գոյատեւման եւ իր հայրենիքում ապրելու հիմնական իրավունք է: Պարոնայք, Արցախի տարածքում, մի փոքրաթիվ ժողովուրդ հերոսաբար պայքարում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կանոնավոր բանակների դեմ, վարձկանների եւ տերորիստների դեմ, որպեսզի խուսափի բնաջնջումից, խուսափի աքսորից՝ որտեղ ինքն ապրում է անհիշելի ժամանակներից: Թուրքիան եւ Ադրբեջանը, հավանաբար, տնտեսապես ավելի հետաքրքիր են Իսպանիայի համար, բայց ո՞րն է մեր արժեքների չափորոշիչը:

Ո՞րն է մարդկային կյանքի գինը: Պարոնայք, ձեր լռությունը ստիպում է ձեզ մասնակցել այս պատերազմին, որը նրանք մեզ պարտադրել են: Ուստի մենք դիմում ենք Իսպանիայի կառավարությանը՝

- հրաժարվել այս քաղաքական չեզոքությունից

- իսպանացի ժողովրդին բացատրել, թե ինչ է կատարվում իրենց սահմաններից դուրս

- ձեռնարկել արդյունավետ միջոցներ ագրեսորներին ձերբակալելու համար

- ճանաչել ազատ եւ ժողովրդավարական երկիր լինելու Արցախի որոշումը»։ Վերոնշյալ պահանջները կատալոնահայության անունից պաշտոնապես փոխանցվեց Իսպանիայի Կառավարության Կատալոնիայի ներկայացուցչությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ