News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները կարծում են, որ Ռուսաստանի կողմից հովանավորվող հաքերները փորձել են կոտրել ԱՄՆ իշխանությունների պետական եւ տեղական մարմինների համակարգչային ցանցերը: Երկու դեպքում նրանք հաջողության են հասել, փոխանցում է Reuters-ը:

Ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ հետախուզական գործակալությունները հաղորդել են, որ ռուսական խումբը, որը հաճախ Berserk Bear կամ Dragonfly են կոչում, տասնյակ պետական ​​կառավարման կայքեր է թիրախավորել, ինչպես նաեւ` ավիացիոն ցանցեր:

«Առնվազն 2020 թվականի սեպտեմբերից Ռուսաստանի կողմից հովանավորվող կազմակերպությունը քարոզչություն է իրականացրել ԱՄՆ տարբեր թիրախների դեմ»,- հայտարարել է ՀԴԲ-ն եւ Ներքին անվտանգության նախարարությունը:

Հաքերները հաջողությամբ անհայտ թվով ցանցեր են կոտրել եւ, այս ամսվա սկզբի դրությամբ, գողացել են դրանցից երկուսի տվյալները, հայտնում է Կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը:

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը չորեքշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ Իրանը փորձել են միջամտել 2020 թվականի նախագահական ընտրություններին` ձգտելով խաթարել ամերիկյան վստահությունը քվեարկության ամբողջականության նկատմամբ եւ ապատեղեկատվություն տարածել` փորձելով ազդել արդյունքների վրա:

ԱՄՆ պաշտոնատար անձինք զգուշավորություն են ցուցաբերել` շեշտելով, որ իրենք տեղեկություններ չունեն այն մասին, որ հաքերները կանխամտածված են խափանել որեւէ ընտրություն կամ կառավարության գործողությունները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ