News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 26
USD
511.69
EUR
609.06
RUB
6.78
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ ներկայումս Հայաստանի դեմ վարում է նեոգաղութային պատերազմ, որը պայքարում է գոյատեւման համար։ Սա քրիստոնեության ծնունդի վայրն է, որի բնակչությունը 100 տարի առաջ արդեն դարձել է ցեղասպանության զոհ, եւ որը կատաղի պաշտպանում են իրենց կյանքը զոհելուն պատրաստ զինվորները, որ պաշտպանեն իրենց երկրի քրիստոնեական ինքնությունը։ Այս մասին National Catholic Register-ի հետ հարցազրույցում ասել է ֆրանս-իտալական քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Դել Վալեն։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «լի է վրեժ լուծելու եւ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի օգնությամբ վերջնականապես հետ բերելու վճռականությամբ», որը կրակի վրա յուղ է լցնում, որովհետեւ ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը միշտ պատրաստ է եղել այս հակամարտության վերսկսմանը։ «Ադրբեջանցիները սրան պատրաստվում էին վերջին 15 տարիներին, մենք գիտեինք, որ դա անխուսափելի է, 2016 թվականին արդեն բախումներ եղել էին, այնուհետեւ՝ այս գարնանը»,- նշել է նա։

«Պատճառներից մեկը, որի մասին լրատվամիջոցների մեծ մասը, ցավոք, ոչ մի անգամ չի հիշատակում, այն է, որ ադրբեջանցիները թուրքերի եղբայրներն են. նրանք խոսում են շատ նման լեզվով եւ կիսում են հայ ժողովրդի հանդեպ երկար տարիների փոխադարձ հակակրանքը, որը սկիզբ է առել Օսմանյան կայսրությունից:

Հույների, ասորի-քաղդեացիների եւ հայերի ցեղասպանության ժամանակ 1908-ի եւ Առաջին աշխարհամարտի միջեւ ընկած ժամանակահատվածում իշխանության եկած երիտթուրքերի թուրքական կառավարության իրական նպատակը պանթուրքական ուլտրաազգայնականության աջակցությունն էր: Այս պանթուրքական շարժումը, որն այն ժամանակ շատ մոտ էր Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ին, ցանկանում էր միացնել բոլոր թյուրքալեզու երկրներին՝ համոզված, որ նրանք բոլորը եղբայրներ են, բայց կար մեկ բնական եւ տագնապահարույց խոչընդոտ, որը ադրբեջանցիներին բաժանում էր իրենց թուրք եղբայրներից՝ Հայաստանը։ Այսպիսով, նրանք կցանկանային տարածքային շարունակականություն ստեղծել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի միջոցով, որը Ադրբեջանի անկլավ է՝ տեղակայված Հայաստանի արեւմտյան մասում:

Ինչպես եւ Ցեղասպանության ժամանակ, այսօր հայերի ոչնչացման կողմնակիցներին դրդող գաղափարախոսությունը տարածքային շարունակականություն ստեղծելու ցանկությունն է: Խնդիր է նաեւ Էրդողանը, որը կրակի վրա յուղ է լցնում: Իրականում, նա Սիրիայում նվաստացավ, քանի որ ձախողվեց երկրի նախագահ Բաշար Ասադին տապալելու իր ծրագիրը՝ «Մուսուլման եղբայրներին» իշխանության բերելու համար, եւ նա ստիպված էր ենթարկվել Ռուսաստանի կամքին։

Սիրիայում իր ռազմավարական ձախողումը նա կցանկանար փոխհատուցել Հայաստանում հաջողությամբ, որը կշոյեր հանուն Ադրբեջանի թուրքերի ազգային հպարտությունը։ Այնպես որ՝ Էրդողանը հեշտ չի հանձնվի։

Փորձագետը ներկայացրել է հակամարտության երեք ասպեկտ։ Նրա կարծիքով՝ առաջին հերթին խոսքը կրոնական բաղադրիչի մասին է։ «Քանի որ քրիստոնյաները թուրքական նույնականության սահմաններից դուրս են, որը սերտորեն կապված է իսլամի հետ, եթե անգամ Թուրքիան նախկինում աշխարհիկ պետություն է եղել։ Թուրքիայում քրիստոնյան, եթե նույնիսկ նա թուրք է, համարվելու է օտարերկրացի։ Էրդողանն իրականում ուժեղացրել է կրոնական ասպեկտը, մինչդեռ ադրբեջանցիները արմատական մուսուլմաններ չեն, նրանք հիմնականում շիաներ են, իսկ թուրքերը՝ հիմնականում սուննիներ»։

Երկրորդ ասպեկտը էթնիկ է, քանի որ թուրքերը ռասայական գերազանցության զգացողություն ունեն նույնիսկ այլ մուսուլմանական երկրների նկատմամբ: Այս միտումն ուժեղ է ինչպես էթնիկ ազգայնականների շրջանում, այնպես էլ նրանց, որոնք Օսմանյան կայսրության կարոտաբաձություն ունեն։

«Հետո գոյություն ունի աշխարհագրական եւ տարածքային չափումը: Հայաստանը գտնվում է երկու մահմեդական երկրների միջեւ եւ բնական խոչընդոտ է թուրքերի միավորման համար: Կան նավթատարի նախագծերը, որոնք կարող են հատել Վրաստանն ու Հայաստանը, եւ բնակչության այս խմբերի ոչնչացումը շատ հարմար կլիներ այդ տեսանկյունից: Այս ամենը բացատրում է, թե ինչու են Ադրբեջանը եւ Թուրքիան միակ երկու երկրներն աշխարհում, որոնք արմատապես հերքում են Հայոց ցեղասպանությունը: Վերջերս ես վերլուծել եմ նրանց մամուլը եւ քաղաքական կյանքը, եւ ես բազմաթիվ ելույթներ եմ լսել, որոնցում ոչ միայն հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ խոսվում է այն շարունակելու մտադրության մասին: 1915-ին հայերի բնաջնջման դրդապատճառների եւ Հայաստանի դեմ այսօրվա ռեւանշիզմի միջեւ իսկական շարունակականություն կա: Դրա մեկ այլ ապացույցն այն է, որ Թուրքիան ոչ թե պարզապես թիրախավորել է Լեռնային Ղարաբաղի հայերին: Թուրքերը թիրախավորել են ամբողջ երկիրը էմբարգոյի միջոցով, որն ուժի մեջ է 1990-ականներից: Նրանց նպատակն է ազատվել հայերից կրոնական, քաղաքական, տնտեսական եւ սոցիոլոգիական առումով»,- կարծում է նա:

Խոսելով այս հակամարտությունում Արեւմուտքի պասիվության մասին` փորձագետը նշել է, որ ցավոք Հայաստանի համար այն սեղմված է երկու կողմերի միջեւ: «Արեւմտյան աամերիկաիսրայելական կողմը, որն ավելի շուտ սատարում է ադրբեջանական կողմին, քանի որ Ադրբեջանն այն քիչ մահմեդական երկրներից է, որոնք շատ լավ հարաբերություններ ունեն Իսրայելի հետ: Իսրայելի համար հակաարդյունավետ կլիներ կորցնել իր հազվագյուտ դաշնակիցներից մեկին տարածաշրջանում: Արեւմուտքը դեռ այդքան էլ չի օգնել հայերին, քանի որ Հայաստանը միակ տեղն է Կովկասում, որտեղ ռուսական ռազմաբազա կա: Այսպիսով, Հայաստանը գտնվում է երկու թյուրքական երկրների եւ երկու հակադիր կողմերի` ամերիկաիսրայելական բլոկի եւ Ռուսաստանի միջև: Արեւմուտքը չի սատարում նրան, քանի որ դաշնակից ռուսներին է համարում: Ավելին, Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, նրանք գնում են մարդկանց: Օրինակ` Իտալիայում մամուլի մեծ մասն ակտիվորեն աջակցում է ադրբեջանցիներին: Ես հետազոտություն եմ անցկացրել որոշ իտալացի լրագրողների հետ եւ մենք ապացույցներ ունենք առ այն, որ շատ իտալացի եւ այլ արեւմտյան հասարակական գործիչներ ֆինանսավորվում են ադրբեջանցիների կողմից: Հայերը` հակառակը, նույնիսկ եթե շատ կրթված մարդիկ են, հասարակական կարծիքը գնելու հնարավորություն չունեն:  Ռուսաստանը եւս շատ ծանր վիճակում է: Այն չի կարող չօգնել Հայաստանին, որը յուրատեսակ Երուսաղեմ է ուղղափառների համար: Սա նրանց համար շատ կարեւոր է: Բայց նույնիսկ հայերի պաշտպան լինելով` Ռուսաստանը շատ բուռն չի արձագանքի` նրանց պաշտպանելու համար, քանի որ այն փաստացի զենք էր վաճառում Ադրբեջանին, ինչպես եւ Իսրայելը:

Սակայն Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է ապավինել միայն ռուսներին: Այս իրավիճակը կարող է արագ անընդունելի դառնալ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, հատկապես` եթե Հայաստանը պարտվի պատերազմում, ինչը իրական հնարավորություն է դառնում: Այս պարագայում շատ հավանական է, որ Ադրբեջանը փորձի ընդլայնել իր տարածքը Լեռնային Ղարաբաղից մինչեւ Նախիջեւան: Մենք չենք կարող մտածել, որ Ադրբեջանը չի օգտվի իր հաղթանակից դրա համար: Եվ, իհարկե, Էրդողանը կնպաստի դրան: Այդ դեպքում ռուսները ստիպված կլինեն քայլ անել, եւ եթե նրանք դա չանեն, ապա կարող են կորցնել իրենց ռազմաբազան Հայաստանում»:

Ըստ նրա` հնարավոր սցենարներից մեկն այն է, որ ադրբեջանցիները հսկայական միջազգային ճնշման տակ, հատկապես` Ռուսաստանի կողմից, զինադադարի համաձայնեն` Լեռնային Ղարաբաղի ամբողջ կամ գոնե մի մասի դիմաց: Բայց նրանք դա չեն անի այնքան ժամանակ, մինչեւ ակնհայտ առավելություն չունենան: «Եթե ադրբեջանցիները հաջողության հասնեն տեղերում, նրանք կարող են ցանկանալ գրավել Լեռնային Ղարաբաղի առավել ռազմավարական մասը եւ փորձել գրավել Հայաստանի տարածքի փոքր մասը, ինչպես նաեւ կամուրջ ստեղծել Թուրքիայի հետ Նախիջեւանի միջոցով: Այս պարագայում նրանց ռազմական նպատակը գրեթե կիրագործվեր: Համենայն դեպս, դժվար թե ադրբեջանցիներն ու թուրքերը  շարունակվող միջազգային բանակցությունների պատճառով պարզապես համաձայնեն որոշ ժամանակով հրաժարվել իրենց նախագծից, քանի որ նրանք այնքան երկար են սպասել այս պահի: Նրանք շատ զենք են գնել եւ պատրաստ են անցնել ամբողջ ճանապարհը»,- ասել է նա:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան
Արցախի ազատագրման եւ ապագա ազատ գոյության տեսանկյունից, այս բանաձեւը առաջինն է իր ձեւի մեջ...
«Հրապարակ». Ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին թույլ չտվեցին ստանձնել Շուշիի պաշտպանության հրամանատարությունը
Ռազմական գործիչ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ թշնամին Հադրութից չէր կարող դիմադրության դեպքում հասնել Շուշի...
Խորին երախտագիտություն ենք հայտնում սենատորներին՝ այս պատմական որոշման ընդունման համար. Արայիկ Հարությունյան
Մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ Արցախի դեմ զինված ագրեսիայից, նրա տարածքների զգալի մասի ռազմական օկուպացիայից եւ կարգավիճակի հարցը քննարկելու Ադրբեջանի հրապարակային հրաժարումից հետո…
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 25.11.2020
Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից
Պետք է բոլոր մանրամասները ճշտել, նոր հրապարակել․․․
Գերմանիան 2 միլիոն եվրո է հատկացրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում նրա գործունեության համար
Ես ողջունում եմ այն փաստը, որ վեց շաբաթ տեւած կատաղի մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերվեց զինադադարի պայմանագիր․․․