News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճամբարակ համայնքի պայմանագրային տասը զինծառայողներից յոթը, այդ թվում՝ լուսանկարի չորս տղաները, զոհվել են Քարվաճառում։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանն ասաց, որ  ականանետային մարտկոցի հրամանատարի գլխավորությամբ մարտական առաջադրանքը կատարելու համար պայմանագրային զինծառայողները տեղափոխվել էին Քարվաճառ։

«Սեպտեմբերի 28-ին տեղակայվել են Քարվաճառի դիրքերում, մարտական խնդիրներ կատարելու ժամանակ ընկել են հրթիռակոծման տակ, տասը տղաներից յոթը զոհվեցին, երկուսը վնասվածքներ ստացան, իսկ մյուսին բժշկական օգնության միջամտության կարիք չեղավ,  հիմա նա զինվորական ծառայության մեջ է։ Վիրավորները կոտրվածքներ, բեկորային վնասվածքներ, այրվածքներ ունեն, հիմա Երևանում բուժում են ստանում, նրանց վիճակը միջին ծանրության է»,- մանրամասնեց պարոն Օհանյանը։

Զոհված 7 զինվորականներից կապիտան Սասուն Հովհաննիսյանը 42 տարեկան էր, ուներ 3 անչափահաս երեխա։ Նուբար Հանյանը 22 տարեկան էր, Մարտիրոսյան Գևորգը՝ 24, երկուսն էլ Թթուջուր բնակավայրից են։ Գևորգ Պողոսյանը 23 տարեկան էր, ապրիլյան պատերազմի մասնակից։ Մանվել Հարությունյանը՝ 29, իսկ Արտավազդ Հարությունյանը 23 տարեկան էր, վերջիններս բարեկամներ էին։

 «Զոհված 7 տղաներն էլ հերոս էին, հասարակության մեջ ազդեցիկ, հեղինակություն ունեցող, սեր ու հարգանք վայելող տղաներ էին»,- նշեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Ռոբերտ Օհանյանի խոսքով՝ Ճամբարակ համայնքում ընդհանուր առմամբ 13 զոհ կա, բայց կան նաև ժամկետային զինծառայողներ, որոնց մասին տեղեկություն չունեն ընտանիքները։ Պատերազմը սկսելուց հետո մեկ անգամ կապ են հաստատել, ու մինչև այսօր նրանցից այլ տեղեկություն չկա։

«Զոհերի ընտանիքների հետ այս օրերին շփվել եմ, միանշանակ կարող եմ ասել, որ բոլորն էլ ընկճվածության, վշտի  հետ մեկտեղ նաև հպարտության զգացում ունեն, որ իրենց տղաները հերոս են ու հարկ եղած դեպքում զոհվել են հանուն հայրենիքի»,- ասաց պարոն Օհանյանը՝ հավելելով, որ իր որդիները ևս  մասնակցություն ունեն այս պատերազմում՝ մեկն այս պահին դիրքերում է, մյուսը՝ բժիշկ, ով Ստեփանակերտում հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է, ու այս պահին բուժում է ստանում։

NEWS.am-ը զրուցել է նաև թշնամու ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված Արտավազդ Հարությունյանի հարազատներից Անի Հովհաննիսյանի հետ։ Վերջինս պատմեց, որ ի սկզբանե տղաներին ասվել է, որ շատ վտանգավոր տեղ են գնում։

«Հրամանատարն ասել է, որ գնում ենք, բայց հետ չենք գալու, ու հանուն հայրենիքի գնացել են։ Քրոջս ամուսինը՝ Արտավազդը էդ ժամանակ զանգել էր, ու ասել, որ  կռվի վերջին օրն է, մենք էլ ուրախացել էինք, մտածել, որ խոսքը պատերազմի մասին է, ի վերջո «ներսի մարդ» են, մի բան գիտեն, ուղղակի չեն կարող փակագծերը բացել։ Հետո, երբ իմացանք, որ զոհվել են, հասկացանք, որ երբ ասել է՝  պատերազմի վերջին օրն է, նկատի է ունեցել, որ իր կյանքի կռվի վերջին օրն է։ Կնոջ հետ զրուցելիս ասել էր, որ փոքրիկի՝ 6 ամսական  տղայի ճիչն է ուզում լսել ու լսեց․ դա իր վերջին զանգն է եղել»,- պատմեց Անին՝ հավելելով․

«Իրենք կռիվ են տվել, թշնամու զրահատեխնիկան ոչնչացրել, հետո, երբ իրավիճակը համեմատաբար հանդարտվել է, փորձել են խրամատ փորել, որ գոնե թաքնվեն։ Ողջ մնացած տղաներն ասում են, որ էդ ընթացքում թշնամին իրենց թիրախավորել է, վերևում ինքնաթիռ է եղել, որտեղից  արկ է ընկել ու պայթել, որի հետևանքով էլ տղաները զոհվեցին»։ 

Գալիք տարի Արտավազդի պայմանագրի ժամկետը լրանալու էր։ Անիի խոսքով՝ որոշել էր, որ աշխատանքից դուրս է գալու ու ընտանիքի հետ տեղափոխվի Երևան, որպեսզի կինն ուսումը շարունակի ու այնտեղ էլ բնակություն հաստատեն, ինքն էլ մասնագիտանա ինչ-որ ոլորտում։

«Հիմնականում իր կնոջ ուսման համար էր ուզում Երևան գնալ, Ճամբարակը շատ էր սիրում, գիտակցում էր, որ շատ դժվար կլինի, երբ գնա, բայց էդ ուղղությամբ շատ էր  մտածում։ Արտավազդը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր։ Մի երազանք էլ ուներ․ շատ էր ուզում, որ տղային  քայլակի մեջ քայլելիս տեսներ։ Հոկտեմբերի 8-ին Արտավազդը դիրքերից պիտի իջներ, քույրս որոշել էլ, որ հենց գա, փոքրիկին քայլակի մեջ կդնի, ցավոք, դա էլ չտեսավ»,-հավելեց Անին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ