News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 25
USD
512.31
EUR
608.83
RUB
6.75
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Շուրջ մեկ ամիս ընթացող պատերազմական իրավիճակը համախմբել է համայն հայությանը մեկ նպատակի շուրջ՝ պաշտպանել մեր հայրենիքը՝ երաշխավորելով նրա խաղաղ ապագան։

Սակայն ամենաբարդ ու պատասխանատու գործը բաժին է հասել զինվորին, ով իր կյանքի գնով է պայքարում հանուն հայրենիքի պաշտպանության։

«Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է սահմանին եւ տարածվում թիկունքում։ Ամուր թիկունքը ուժ է տալիս առաջնագծում կռվող զինվորին, որոնցից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ ապագայում իրենք եւ իրենց ընտանիքները ապահով եւ պետության հոգածության ներքո կլինեն։ «Ռոստելեկոմ» ընկերությունը միանում է «Մեկը երկու դարձնենք»  նախաձեռնությանը եւ այսուհետ կրկնապատկում է աշխատակիցների կողմից  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին տրամադրվող ամսական վճարները՝ մեր երկու հայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին հատուցումներ տրամադրելու նպատակով։ ՈՒժ ու եռանդ մեր զինվորներին, եւ թող բոլորը ողջ եւ առողջ վերադառնան  տուն»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված եւ վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

2017թ.-ի հունվարի 1-ից Հիմնադրամը հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաեւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

Հայաստանում աշխատող անձինք, Հիմնադրամին փոխանցելով ամսական 1000 դրամ, ապահովագրում են զինվորների կյանքը: Դա փոքր շնորհակալություն է այն տղաներին, ովքեր մեզ համար պայքարելիս զոհվել կամ վիրավորվել են եւ այլեւս անկարող են պայքարել իրենց ընտանիքի անդամների ապրուստի համար:

Առավել մանրամասն՝ www.1000plus.am

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը եւս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով եւ հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:

Իրանի եւ Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի եւ տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը եւ պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ եւ միջազգային կազմակերպություններ:

Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով եւ ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ Ավան, Արաբկիր վարչական շրջաններում եւ Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սեւան, Դիլիջան, Իջեւան, Կապան, Մարտունի, Ալավերդի եւ Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի եւ սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի եւ Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն եւ դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության եւ վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  եւ բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաեւ Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ. Լիլիթ Գալստյան
Նիկոլ, փախուստ չունես, միևնույն է՝ ողջ կյանքում ականջներումդ զնգալու է դա-վա-ճան ճիչն ու խղճիդ…
Պենտագոն. Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը պահպանվում է
«Բարեբախտաբար, կարող եմ ասել, որ այժմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կա խաղաղության համաձայնագիր, որը, ըստ ամենայնի, այս փուլում պահպանվում է»․․․
Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մեկ կրակոցի մտնում են Քարվաճառ. Կարեն Վրթանեսյան
Դեկտեմբերի 1-ին գերագույն գլխավոր չմոն կասի. «Բա որ դեմ էիք հանձնմանը խի՞ չէիք պայքարում…
«Անդրանիկ, դավաճա՛ն». ակցիա պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի բակում
Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել «Իմ քայլ»-ի պատգամավորների բակերում…
Թշնամին Մոնթեի ծննդյան օրը մտավ Քարվաճար, կապիտուլյանտն այսպես շնորհավորեց հերոսին. Թեհմինա Վարդանյան
Սա էր խոստացված «Նոր Հայաստանը», որտեղ նրանց համար չկա արժեք, ինքնասիրություն և ամոթի…
«Մենք գտնում ենք, որ ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տա»․ Գիտությունների ակադեմիան հանդես կգա հայտարարութամբ
Այդ փաստաթուղթը մեր կյանքում մի նոր երկարատև պայքարի էջ է բացում, որովհետև այն պատմական տարածքները, որոնք այսօր զիջվել են…