News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերականգնման վարկերի բանկի (KfW) հետ ֆինանսական համաձայնագրերի երկարաձգան արդյունքում մենք լրացուցիչ վարկային միջոցներ ենք ներգրավվելու 155 մլն 462 000 եվրոյի չափով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն՝ անդրադառնալով քննարկվող վարկային համաձայնագրերը վավերացնելուն։

«Ժամանակին այս երեք ծրագրերի գծով, վարկային միջոցները չօգտագործելու համար, պետությունը լրացուցիչ պետք է վճարի պարտավորավճար 383 656 եվրոյի չափով, դրանք տուգանային վճարներ են։ Բացի դրանից այս վարկերը երկարաձգելու համար նախատեսվում է, որ պետությունը պետք է վճարի երկարաձգման համար հատուցման վճար 3 մլն 440 000 եվրոյի չափով»,- ընդգծեց Արկադի Խաչատրյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը իրեն անհանգստացնող մի դեպք պատմեց։ 

«Երբ որ որևէ գյուղապետ 100 000 դրամ արժողությամբ աթոռ տանի իրենց տունը, նա կդապարտվի կամ քրեական գորևծ կհարուցվի պաշտոնական դիրքը չարաշահելու և համայնքային գույքը յուրացնելու համար։ Վերջերս Ճամբարակից տեղեկություն ստացանք, որ ռազմական դրության ժամանակ,  ցուրտ եղանակի պատճատով վաշտի հրամանատորաը հանձնարարել է ցախ բերել, տղաները գնացել են Տավուշի մարզի անտառներ, ամենայն հավանականությամբ ծառ են կտրել, անտառային տնտեսությունը նկատել է, արձանագրել է,  հարուցվել է քրեական գործ, առգրավվել է ցախը, որն ըստ տեղեկություններից՝ շուրջ 6 խորանարդ մետր է եղել, և ավտոմեքենաները, որի հետևանքով տղաները զրկվել են տաքանալու և տեղաշարժվելու հնարավորությունից։ Ես կողմնակից եմ իրավական պետությանը, բայց  եթե մենք կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրեական գործ հարուցել, ապա ինչպե՞ս հասկանանք, որ Հայաստանում երկրի համար  լրացուցիչ ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու և իրականցնելու համար, ճիշտ որոշումներ կայացնելու, տեխնիկական ճիշտ լուծումներ գտնելու, մեր անկարողության պատճառով պետության համար առաջնանում է շուրջ 3 մլն 800 000-ից ավելի ծախս կատարելու  և երկրին լացուցիչ վնաս հասցնելու իրավիճակ»,- հայտարարեց Արկադի Խաչատրյանը՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով սրան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ