News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ուկրաինան իմ եւ նախորդ սերունդների համար մեր մեծ հայկական ընտանիքն է: Մորական կողմից ուկրաինական ընտանիքը սեր եւ հայրենասիրություն է սերմանել: Իմ շատ ընկերների, հայրենակիցների համար Ուկրաինան վաղուց երկրորդ հայրենիք է դարձել»: Այս մասին, ինչպես հաղորդում է AnalitikaUA.net-ը, հայտարարել է Ուկրաինայի վերաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ Դավիթ Մակարյանը:

«Որպես պետական գործիչ՝ բարեխղճորեն եւ ազնվորեն կատարում եմ իմ լիազորություններն ու պարտականությունները, որոնց թվում է նաեւ միջազգային նախագծերի իրականացման աջակցությունը, մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմից տուժած շրջանների վերականգնումն ու վերաինտեգրումը»,-նշել է նա:

Նա նշել է, որ այսօր իր «հայ եղբայրներն ու քույրերը դժբախտության մեջ են»:

«Իմ սիրտը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետեւանքով տուժած մարդկանց հետո: Իմ հասարակական գործունեության մեջ է մտնում Ուկրաինայի հայերի միության ղեկավարի լիազորությունների իրականացումը: Ուկրաինայի հայերի միությունը մի շարք կարեւոր նախագծեր է իրականացնում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում տարբեր ուղղություններով՝ մշակույթ, կրթություն, սպորտ, պատմություն եւ այլն»,-նշել է փոխնախարարը:

Մակարյանը հավելել է, որ կայացել է արտահերթ նիստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի, հայկական համայնքների տարածաշրջանային ղեկավարների, տեղակալների, ինչպես նաեւ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի մասնակցությամբ:

«Հանդիպման արդյունքներով որոշում է կայացվել շտաբ ստեղծել գործողությունների արդյունավետ համակարգման համար, առաջին հերթին՝ ԼՂ-ում մարտական գործողություններից տուժած հայերին աջակցելու համար: Շնորհակալ կլինենք յուրաքանչյուրին, ով կօգնի: Դրա համար պետք է դիմել ձեր քաղաքում Ուկրաինայի հայերի միության տեղական համայնքին: Մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ զանգելով տվյալ հեռախոսահամարներին՝ 0 800 050 33 11; 044 277 91 61»,-ասել է Մակարյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ