News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինցի ոստիկանը սպանվել է մարտական աքաղաղի կողմից՝ շրջայցի ժամանակ, որի նպատակն էր կանխել ապօրինի խաղադրույքները Հյուսիսային Սամար նահանգում, հայտնում է BBC-ն:

Ֆիլիպինյան ոստիկանության լեյտենանտ Քրիստին Բոլոկը մահացել է այն բանից հետո, երբ մարտական աքաղաղը թաթին ամրացված պողպատե խթանով հարվածել է նրա ձախ ոտքին՝ պատռելով ազդրային զարկերակը:

Բոլոկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին՝ արյան մեծաքանակ կորստից:

Նա մասնակցում էր Հյուսիսային Սամարի նահանգում այն հաստատության դեմ արշավին, որտեղ աքաղաքների մարտեր էին անցկացվում։

Աքաղաքների մարտերը Ֆիլիպիններում սիրված զվարճանք է, որը խաղադրույք կատարող երկրպագուների բազմություն է հավաքում:

Դրանք թույլատրվում է անցկացնել արտոնագրված հաստատություններում՝ միայն կիրակի եւ տոն օրերին: Covid-19 համավարակի ընթացքում այդ մարտերն ամբողջությամբ արգելված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ