News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցով Համատեղ հանձնաժողովի առաջին նիստում քննարկվել է առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Քննարկումը կայացել է ԵՏՀ առեւտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովի եւ ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Վան Շոուվենի ղեկավարությամբ: Կողմերը քննարկել են համաձայնագրի իրականացմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» մշակումը:

Համատեղ հանձնաժողովի համանախագահները կարծիքներ են փոխանակել 2020 թվականին փոխադարձ առեւտրաշրջանառության եւ ներդրումային համագործակցության վիճակի մասին՝ նշելով, որ չնայած կորոնավիրուսի պանդեմիային՝ ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը նվազել է աննշան՝ 6,3 տոկոսով, եւ այս տարվա հունվարից օգոստոս ամիսների տվյալներով հասել 79,1 մլրդ դոլարի: Չինաստանը ԵԱՏՄ արտաքին առեւտրաշրջանառությունում զբաղեցնում է 20 տոկոս մասնաբաժինն ու այդ ցուցանիշով առաջ անցնում այլ արտասահմանցի գործընկերներից:

Վան Շոուվենը ուշադրություն է դարձրել նրան, որ պանդեմիայի ֆոնին ուղիղ ներդրումների ծավալների գլոբալ կրճատումը չի անդրադարձել ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ համագործակցության վրա, ԵԱՏՄ անդամ պետություններում Չինաստանի ներդրումները կազմել են տարեկան մոտ 700 մլն դոլար՝ 8 տոկոս աճ ցուցաբերելով:

Նիստի ընթացքում առավել կարեւոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել ԵԱՏՄ նախաձեռնությամբ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հետագա ծրագրերի առնչությամբ:

Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է գործնական ուղղություններով աշխատանքը կենտրոնացնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ աշխատանքը սիստեմատիկ եւ պլանային ռեժիմով կատարելու համար «անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ մշակել առեւտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու համար, որը կարող է ներառել հիմնական վերահսկման կետերն ու համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների առեւտրի, տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների, սահմանային անցակետերի ենթակառուցվածքների արդիականացման, թվայնացման եւ «խելացի» տեխնոլոգիաների ոլորտում:

«Ճանապարհային քարտեզը կարող է համագործակցության զարգացման լիարժեք, հավելյալ գործիք դառնալ եւ կօգնի կազմակերպել Համատեղ հանձնաժողովի նիստերի աշխատանքը կոնկրետ ուղղություններով»,-հայտարարել է Անդրեյ Սլեպնյովը:

Չինական կողմը՝ ի դեմս Համատեղ հանձնաժողովի համանախագահ Վան Շոուվենի, առաջարկել է «ճանապարհային քարտեզի» մոտեցումների մշակման ժամանակ հաշվի առնել Սահմանային համագործակցության միջազգային «Խորգոս» կենտրոնի փորձն ու այն տարածել կոոպերացիոն այլ ուղղությունների վրա՝ ընդ որում հաշվի առնելով ԵԱՏՄ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրային կապերի խորացման հարցով առավել ամբիցիոզ ծրագրերի հնարավոր իրականացումը:

Սահմանային համագործակցության միջազգային «Խորգոս» կենտրոնը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու կարեւոր հանգուցային կենտրոնն է: Այն Չինաստանը կապում է Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի հետ՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, առեւտրի, ֆինանսական լոգիստիկայի եւ մշակութային փոխանակումների հիման վրա:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուկաշենկոն կոչ է արել «դեմ առ դեմ» քննարկել ԵԱՏՄ շուրջ ստեղծված իրավիճակը
«Ժամանակն է դեմ առ դեմ հանդիպել, ոչ թե` հեռուստացույցով (ոչ տեսակոնֆերանսի ձեւաչափով), եւ բաց խոսել, քանի որ բազում խնդիրներ կան` ռազմական, ռազմաքաղաքական եւ տնտեսական...
ԵՏՀ-ում հայտարարել են, որ 2021-ին ԵԱՏՄ-ում կպատրաստեն գազի գների վերաբերյալ պայմանագրի նախագիծ
Մյասնիկովիչը նաեւ հայտնել է, որ ԵԱՏՄ-ն անցնում է զարգացման նոր փուլի եւ պատրաստ է առաջարկել 200 մլրդ դոլարի չափով նախագծեր...
Մինսկում նախատեսված եվրասիական տնտեսական ֆորումը չեղարկվել է
«Այդ հարցն անցած շաբաթ քննարկվել է ԵՏՀ Խորհրդի նիստում: Հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը՝ որոշում է կայացվել ֆորումը չեղարկելու մասին»,-ասել է նա...
ԵԱՏՄ ղեկավարները հեռավար ձեւաչափով կհանդիպեն դեկտեմբերի 11-ին
«Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը` անդամ երկրները (միության) նախապատվություն են տալիս դրա անցկացման հեռավար ձեւաչափին...
ՌԴ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է կարգավորել վարկային պատմությունների փոխանակումը ԵԱՏՄ շրջանակներում
«Համաձայնագրի նախագիծը ռուսներին եւ իրավաբանական անձանց հնարավորություն կտա վարկեր ստանալ միության երկրներում, իսկ դրանց քաղաքացիներին` Ռուսաստանում...
Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում որոշումները չեն կատարվում
Խնդիրն այն է, որ մեր ոչ մի որոշում ընդհանուր առմամբ չի կատարվել, միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան՝ մասնակի, սակայն դա խնդիր է…
Ամենաշատ