News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

«Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, որ ԱՊՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է բարձրացվի եւ քննարկման ներկայացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանը փորձում է պարտադրել իր միակողմանի տեսակետները, որոնք խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներ՝ ներառյալ ապատեղեկատվության եւ իրադարձությունների աղավաղված փաստերի տարածում: Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են»,- այս մասին հոկտեմբերի 29-ին Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հակադարձելով նախորդիվ Ադրբեջանի Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաեւի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձեւակերպումներին:

Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրների, ինչպես նաեւ շահագրգիռ կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներ:

Ռուբեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում, որն իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ եւ ներգրավված օտարերկրյա գրոհայինների մասնակցությամբ.

«Ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այլեւ շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ օգտագործելով ժամանակակից բոլոր տեսակի զենքերը` թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով եւ ռազմական հանցագործություններով: Այս գործողությունների հետեւանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը:

Հայաստանը հետեւողականորեն պահպանում է հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, 17-ին եւ 26-ին ձեռք բերված համաձայնություների անվերապահ իրականացումը, որոնք համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աջակցությամբ:

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական լուծումը բացառող դիրքերից` մենք եւս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միջազգային մանդատ ունեցող ձեւաչափն է:

Կոչ ենք անում Ադրբեջանին եւ նրա հովանավոր Թուրքիային հրաժարվել իրենց ավանդական քաղաքականությունից՝ սաբոտաժի ենթարկելու միջազգային հանրության ջանքերը` ուղղված վերահսկվող հրադադարի ռեժիմի հաստատմանը, եւ մեղքը հայկական կողմի վրա բարդելու»,- իր ելույթում նշել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են, մասնավորապես, բնակչության զբաղվածության ապահովմանը, աշխատանքի պաշտպանությանը, ընտանիքին տրամադրվող պետական աջակցությանը, կյանքի որակի նորմատիվների մշակմանը եւ այլն:

Հանդիպման արդյունքում ընդունվել են ԱՊՀ շրջանակներում աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք որոշումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին նախադասությունը չկար, որ Արայիկն ու Նիկոլը դավաճան վիժվածքներ են. Միքայել Մինասյանը` Վիտալի Բալասանյանին
Պեդոֆիլի հետ եք ուզո՞ւմ մանկապարտեզ բացել…
Մասնագետները դժգոհ են Հայաստան-Ադրբեջան սահմանագծման աշխատանքներից. Hetq.am
Բնակավայրերն ազատելու մասին բնակիչները հաճախ տեղեկանում են հայտարարված վեջնաժամկետից մի քանի ժամ առաջ…
Անցած օրվա ընթացքում Հայաստանից ավելի քան 1000 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Ընդհանուր առմամբ, ավելի քան 27 000 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր․․․
Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում լծվել պետականաշինության գործին. Վիտալի Բալասանյան
Ընտրելով համահայկական ողբի ճանապարհը, մենք կկորցնենք հայկական պետականությունը…
Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին առաջիկայում անցկացվելիք շքերթի ժամանակ քայլեցնելու պլանից. Mediaport
Հայ իրավապաշտպանների կողմից միջազգային կառույցներին հասցեագրված նամակների շնորհիվ…
Այս հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Հիշեցնում ենք, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության…
Ամենաշատ