News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 01
USD
506.4
EUR
606.82
RUB
6.65
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հազարավոր մարդիկ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, անհետաձգելի դեղամիջոցներ, սնունդ եւ ավելի անվտանգ ապաստարան կստանան Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթի շրջանակում: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբի հայտարարության մեջ, որը հրապարակել է գերատեսչության կայքը:

Խիստ անհրաժեշտ բժշկական միջոցներ, ներառյալ՝ վիրակապեր եւ բինտեր, կտրամադրվեն տուժած քաղաքացիներին 1 մլն ֆունտի չափով Մեծ Բրիտանիայի օգնության փաթեթի շրջանակում՝ ի պատասխան Կարմի խաչի միջազգային կոմիտեի հարցման:

Մարտական գործողությունների ընթացքում վիրավորներին, ներառյալ՝ երեխաներին, կտրամադրվի բուժում բժշկական հաստատություններում կամ էլ անձանց կողմից, որոնք արտակարգ օգնություն են տրամադրում ԿԽՄԿ-ի աջակցությամբ:

Տուժածներից շատերը սննդի եւ առաջին օգնության այլ իրերի հասանելիություն չունեն, եւ Մեծ Բրիտանիան ԿԽՄԿ-ի աջակցությամբ կտրամադրի ծածկոցներ, սննդամթերք եւ հիգիենայի առաջին անհրաժեշտության իրեր համայնքներին, որոնք գտնվում են մարտական գործողությունների տեղանքին մոտ՝ նշվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կայքում:

«Ներկայումս տրամադրվող օգնությունը ներառում է կենսական կարեւորության սննդամթերք, դեղամիջոցներ եւ անհետաձգելի բուժօգնություն նրանց, ովքեր տուժել են ԼՂ հակամարտությունից: Շարունակում ենք կողմերին կոչ անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համագործակցությամբ ուղիներ փնտրել խաղաղ, համաձայնեցված, քաղաքական կարգավորման համար, որի կարիքն ունեն տարածաշրջանի բնակիչները»,-ասվում է Ռաաբի հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի 15 հանքավայրերից 13–ն անցել է թշնամուն. կասկածի տակ է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շահագործումը. Պարսյան
Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրեր շահագործող...
Վերջին լուրերը. տեսանորությունների թողարկում՝ անգլերեն. 30.11.2020
Լաչինը հակառակորդին հանձնելուն հաշված ժամեր են մնացել. Բերձոր քաղաքում դեռ անորոշ վիճակ է
Մեկը ես՝ ապրում եմ, կարծում եմ՝ որոշումները կփոխվի, այս պահին կա նաեւ հակառակ իրավիճակ…
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը
ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել էՀայաստանի, Ռուսաստանի Դաշնությանև Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության...
Ի՞նչ ռիսկեր կան Սոտքի հետ կապված իրավիճակում եւ ինչպե՞ս դրանք նվազագույնի հասցնել. պարզաբանում է փաստաբանը
«ՀՀ կառավարությունը չի ապահովել ընկերության ներդրումային իրավունքների պաշտպանությունը...
Սյունիքում նոր դիրքերը պատրաստ են, բայց դիրքապահների պակաս կա
Տանձավերցիները հակառակորդից պաշտպանվելուն զուգահեռ այդ ժամանակվանից սկսել են խրամատների կառուցման աշխատանքները...