News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանում ավարտվել են տասներորդ գումարման խորհրդարանի ընտրությունները. Թբիլիսիի ժամանակով ուղիղ 20:00-ին ընտրատեղամասերը փակվել են, հաղորդում է «Sputnik-Վրաստանը»:

ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն, Թբիլիսիի ժամանակով ժամը 17: 00-ին ընտրողների մասնակցությունը կազմել է 45,77%:

Վրաստանի քաղաքացիները վերջին անգամ երկրի խորհրդարանն ընտրել են ըստ խառը համակարգի, որտեղ խորհրդարանի 150 տեղերից 120-ը բաշխվում են համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքում, եւ 30-ը` մեծամասնական ընտրակարգով: 2024 թվականին Վրաստանում հաջորդ ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով:

Կուսակցությունների անցողիկ շեմը կկազմի 1%, բլոկների համար` նույն տոկոսը, ինչքան դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվն է: Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրություններին, ապա հաղթում է այն թեկնածուն, ով հավաքում է իր ընտրատարածքում տրված ձայների 50%-ից ավելին:

Պետությունը ընտրությունների համար հատկացրել է 42,8 միլիոն լարի, իսկ կուսակցությունները եւս 23 միլիոն ծախսել են իրենց սեփական միջոցներից:

Ընդհանուր առմամբ, պատգամավորներին կընտրի 3 526 023 ընտրող, որից 3 511 853-ը ապրում են Վրաստանում, իսկ մնացած 14,170-ը` արտերկրում:

Ընտրությունները վավեր են համարվում ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ