News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չկայացած սահմանադրական հանրաքվեի համար գնված նյութերը կարող են օգտագործվել մյուս ընտրությունների համար: Այս մասին նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` խոսքը քվեաթերթիկների ծրարների, կնիքների եւ այն ամենի մասին է, ինչը չի նույնացվում Սահմանադրության հանրաքվեի հետ, որը պետք է անցկացվեր ընթացիկ տարվա ապրիլի սկզբին:

«Այսպես թե այնպես ծախսերի հիմնական մասը կկազմեր տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը, եւ այդ գումարները, իհարկե, չեն ծախսվել: Այսպիսով, չկայացած հանրաքվեն ֆինանսական կորուստներ չի առաջացրել»,- պարզաբանեց Մուկուչյանը:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք նշանակված էին դեկտեմբերին, ապա դրանք, ինչպես նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը, ստիպված կհետաձգվեն:

Ընդհանրապես ընտրությունների օրը հայտարարվում է դրանց անցկացումից 70 օր առաջ, սակայն ռազմական դրության կամ արտակարգ դրության դեպքում ընտրությունները չեն կարող ոչ անցկացվել, ոչ հայտարարվել:

«Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կհետաձգվեն մինչեւ հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ` մարտ»,- ասաց Մուկուչյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ