News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի (ընտրված Բասկերի Երկրից) պատգամավոր Ջոն Ինյարիտուի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ԱԳՆ ղեկավարը ողջունել է իսպանացի պատգամավորին եւ երախտագիտություն հայտնել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրերից Արցախին ցուցաբերված քաղաքական աջակցության համար։

Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Բասկերի Երկրի հետ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, որոնց համար ամուր հիմք են հանդիսացել 2014 թ. երկրամասի խորհրդարանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձեւի ընդունումը, ինչպես նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտի եւ Դոնոստիայիա միջեւ ապակենտրոնացված համագործակցության հաստատումը։

Ջոն Ինյարիտուն, իր հերթին, նշել է, որ Արցախ այցելության նպատակն է եւս մեկ անգամ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Արցախին ու նրա ժողովրդին եւ անձամբ ծանոթանալ ներկայումս հանրապետությունում տիրող իրավիճակին ու նրա դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքներին։

Պատգամավորի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ այսօր Արցախը, փաստորեն, պայքարում է ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլեւ միջազգային ահաբեկչության դեմ։

Մասիս Մայիլյանը նշել է, որ այս պայմաններում միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ կասեցնելու Արցախի դեմ պատերազմական գործողությունները՝ որպես ամենաարդյունավետ միջոց շեշտելով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։

Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Արցախը նաեւ կարիք ունի մասնագիտացված միջազգային մարդասիրական կառույցների ներգրավվածության՝ հաղթահարելու պատերազմի արդյունքում հանրապետությունում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակը։ 

Ջոն Ինյարիտուն վստահեցրել է, որ կշարունակի իր հետեւողական գործունեությունը՝ Իսպանիայի օրենսդիր մարմնում եւ Եվրոպական խորհրդարանում՝ իրազեկելու Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նա նաեւ նշել է, որ ջանքեր կգործադրի իր երկրի կողմից Արցախի ժողովրդին աջակցություն ապահովելու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ