News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր պատսպարված էր տարատեսակ նկուղներում, ապաստարաններում, ըստ որոշ տեղեկությունների, Սորոսի գրասենյակներում, ԱՄՆ դեսպանատան նկուղներում, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ ոորման պատասխանատվությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետո Տոնոյանը:

«Ես այս պահին արդեն ունեմ տեղեկատվություն, փաստերը ձեռքիս տակ կան, որ ֆեյսբուքյան  քոմենթների մակարդակով «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել, կամ տեղյակ են եղել հայտարարության միայն առաջին հատվածին: Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլի» իմ գործընկերներից, որպեսզի անվանական ասեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հաղորդագրության տակ, որպեսզի հասկանանք, թե ովքեր են, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսում են  Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը: Ազգը պետք է իմանան նրանց անուն առ անուն:

Ես նորից հորդորում եմ իմ գործընկերներին դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք, հնարավորություն, որպեսզի մենք  կարողանանք նրանց փրկել ժողովրդի ցասումից ու զայրույթից.,-ասաց նա:

Իվետա Տոնոյանը ընդգծեց, որ այդ հայտարարությամբ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է հակադրություն փնտրել Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում, խաղաղապահների տեղակայման հարցի առնչությամբ. «Ես խորապես ցավում եմ, որ «Իմ քայլին» թվում է, թե իրենք նման պրիմիտիվ մանիպուլյացիաներով կարող են հանրության ուշադրությունը շեղել մեր օրակարգից: ԲՀԿ-ն մշտապես նշել է, որ ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը եղել է Ռուսաստանը, սակայն երբ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կոնկրետ գործընթաց սկսելու վերաբերյալ, մեր երկրի իշխանությունների կողմից արժանացել է արհամարհանքի: Ինչու, երբ հարցը կարելի էր քննարել դեռ սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ զոհերի մոտեցող վիրավորների, անհետ կորածների, գերեվարվածների ցուցանիշ, չկորցնել այն տարածքները, որոնք այլեւս մերը չեն այսօր, ինչու իշխանությունները չգնացին այդ քննարկումներին: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»:

Դա դիմեց ուժային կռույցների աշխատակիցներին՝ նշելով. «Արցախը հանձնող, թուրքի առաջ հայ ժողովրդին ծնկի բերած մարդու հանձնարարականները դուք չպետք է կատարեք»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ