News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է 2018 թվականին Ահվազ քաղաքում ահաբեկչություն կազմակերպած անջատողական խմբավորման առաջնորդի ձերբակալման մասին:

Հետախուզության նախարարությանը հաջողվել է բացահայտել եւ ձերբակալել «Հարաքաթ ալ-Նիդհալ» խմբավորման առաջնորդ Ֆարաջոլա Չաաբին, փոխանցում է Tasnim- ը:

Նշվում է, որ ահաբեկչական խմբավորումը «հովանավորվում է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի լրտեսական գործակալությունների կողմից` չնայած դրա առաջնորդների ձերբակալության միջազգային օրդերներին»:

Չաաբը, ով հայտնի է Խաբիբ Էսեյվիդ անունով, խոստովանական ցուցմունքներ էր տվել եւ մանրամասներ էր ներկայացրել խմբավորման մյուս ահաբեկչությունների մասին Իրանում:

Նա նոր ահաբեկչություններ էր ծրագրում Իրանում, որոնք կանխվել են իրանական հատուկ ծառայությունների զգոնության շնորհիվ: 2018-ի սեպտեմբերին Ահվազում շքերթի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 25 մարդ էր զոհվել, 60 մարդ վիրավորվել էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ