News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտեն հայտարարություն է տարածել՝ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։

«Վերջին 24 ժամուան ընթացքին, ականատես դարձանք Հայաստանի մէջ սրած քաղաքական իրավիճակին, որ քաղաքացիական հակամարտութեան իր ամէնէն վտանգաւոր երեսը ցոյց կուտայ այս պահուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրութիւնը կրող Արցախի պատերազմի ստորացուցիչ համաձայնագրին առկայութիւնը եւ այդ ամօթալի գործընթացին հետ կապուած քաղաքական ուժերու կողմէ վարչապետի հրաժարականի պահանջը կը փորձուի կասեցնել, քաղաքական ուժերու ղեկավար դէմքերու իրերայաջորդ ձերբակալութիւններով։

Ժողովուրդին ազատ կամքը եւ արտայայտութեան իրաւունքը բռնաճնշելու նման փորձ՝ դատապարտուած է։

Խստօրէն կը մերժենք ամբողջատիրական վարչակարգերէ ներշնչուած նման գործելաձեւեր, մեր ժողովուրդի ուշադրութեան յանձնելով անոնք։ Կը պահանջենք ձերբակալուած քաղաքական դէմքերու անյապաղ ազատագրումը եւ անմիջապէս կը շեշտենք Հայաստանի մէջ իրավիճակի կայունացման անհրաժեշտութիւնը»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ