News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ բռնության կոչերով լեցոուն ֆեյսբուքյան գրառումը քրեորեն հետապնդելի ձևակերպումներ է պարունակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

««Իմ քայլի» պատգամավորներին, ՔՊ–ին, կառավարության անդամներին, ուժային կառույցներին

Դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ բռնության կոչերով լեցոուն ֆեյսբուքյան գրառումը քրեորեն հետապնդելի ձևակերպումներ է պարունակում։ Այդ գրառումը հակասում է ՀՀ սահմանադրության տառին և ոգուն։

Հաշվի առնելով մեր երկրում առկա խիստ լարված ու պայթյունավտանգ իրավիճակը՝ անհրաժեշտ է կանխել ներքին բախումների հրահրումը, երկրորդ «Մարտի 1»–ի կազմակերպումը, քաոսը և ՀՀ անվտանգությանը սպառնացող գործընթացները։

1․ «Իմ քայլը» խմբակցությանը

Խմբակցության յուրաքանչյուր անդամ պետք է վերջապես առաջնորդվի Սահմանադրության 94–րդ հոդվածով, ըստ որի՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Ուշադրությո՛ւն դարձրեք, Սահմանադրության մեջ չկա դրույթ, որ դուք պետք է առաջնորդվեք մեկ մարդու քմահաճույքներով, վախերով, ֆոբիաներով ու ապօրինի հրահանգներով։

Անհատական ազատագրման և ինքնամաքրման «տրանսֆերային պատուհանը» շատ արագ փակվելու է։ Առաջիկա Ժամերի ընթացքում։

Խոսքը ճամբարափոխության մասին չէ։ Խոսքը կապիտուլյացիայից ու բռնությամբ իշխանությունը պահելու քայլերից տարանջատվելն է՝ «Իմ քայլից» դուրս գալու միջոցով։

«Իմ քայլից» դուրս եկող յուրքանչյուր պատգամավոր հումանիտար միջանցք կստանա։ Հակառակ դեպքում ամեն մեկը կստորագրի իր բաժին կապիտուլյացիայի ու ինքնաոչնչացման ակտի տակ։ Կոլեկտիվ անպատասխանատվությունը տվյալ դեպքում չի աշխատելու։

2․ «Քաղաքացիական պայմանագրին»

Այս կուսակցությունը կա՛մ պետք է ինքնամաքրվի անհավասարկշիռ առաջնորդից, կա՛մ դրա ամեն մի անդամ պետք է որոշում կայացնի՝ ինքը համահեղինա՞կ է կապիտուլյացիայի ակտին, թե՞ ոչ։

3․ Կառավարության անդամներին

Դուք պատրա՞ստ եք կանգնել պարտության դրոշակակրի կողքը։ Դուք պատրա՞ստ եք ապրել կապիտուլյացիայի համահեղինակի խարանով։

4․ Ուժային կառույցներին

Հարգելի ոստիկաններ, հատուկ ծառայության աշխատակիցներ, մեջքից հարված ստացած բանակ։ Ձեր պարտքն է պահպանել սահմանադրական կարգը, թույլ չտալ օրինազանցություն, իշխանության ուզուրպացիա, ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարում և գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության։

Դուք երդվել եք ծառայել պետությանը, այլ ոչ թե մեր երկիրը կապիտուլյացիայի տարած անձին։

Պարտված ու վախեցած մարդուն պետք են հզոր ցնցումներ, իսկ մեզ՝ հզոր հայրենիք»։Իմ քայլից» դուրս եկող յուրքանչյուր պատգամավոր հումանիտար միջանցք կստանա. Անդրանիկ Թեւանյան

Հաշվի առնելով մեր երկրում առկա խիստ լարված ու պայթյունավտանգ իրավիճակը՝ անհրաժեշտ է կանխել…

Դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ բռնության կոչերով լեցոուն ֆեյսբուքյան գրառումը քրեորեն հետապնդելի ձևակերպումներ է պարունակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

««Իմ քայլի» պատգամավորներին, ՔՊ–ին, կառավարության անդամներին, ուժային կառույցներին

Դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ բռնության կոչերով լեցոուն ֆեյսբուքյան գրառումը քրեորեն հետապնդելի ձևակերպումներ է պարունակում։ Այդ գրառումը հակասում է ՀՀ սահմանադրության տառին և ոգուն։

Հաշվի առնելով մեր երկրում առկա խիստ լարված ու պայթյունավտանգ իրավիճակը՝ անհրաժեշտ է կանխել ներքին բախումների հրահրումը, երկրորդ «Մարտի 1»–ի կազմակերպումը, քաոսը և ՀՀ անվտանգությանը սպառնացող գործընթացները։

1․ «Իմ քայլը» խմբակցությանը

Խմբակցության յուրաքանչյուր անդամ պետք է վերջապես առաջնորդվի Սահմանադրության 94–րդ հոդվածով, ըստ որի՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:

Ուշադրությո՛ւն դարձրեք, Սահմանադրության մեջ չկա դրույթ, որ դուք պետք է առաջնորդվեք մեկ մարդու քմահաճույքներով, վախերով, ֆոբիաներով ու ապօրինի հրահանգներով։

Անհատական ազատագրման և ինքնամաքրման «տրանսֆերային պատուհանը» շատ արագ փակվելու է։ Առաջիկա Ժամերի ընթացքում։

Խոսքը ճամբարափոխության մասին չէ։ Խոսքը կապիտուլյացիայից ու բռնությամբ իշխանությունը պահելու քայլերից տարանջատվելն է՝ «Իմ քայլից» դուրս գալու միջոցով։

«Իմ քայլից» դուրս եկող յուրքանչյուր պատգամավոր հումանիտար միջանցք կստանա։ Հակառակ դեպքում ամեն մեկը կստորագրի իր բաժին կապիտուլյացիայի ու ինքնաոչնչացման ակտի տակ։ Կոլեկտիվ անպատասխանատվությունը տվյալ դեպքում չի աշխատելու։

2․ «Քաղաքացիական պայմանագրին»

Այս կուսակցությունը կա՛մ պետք է ինքնամաքրվի անհավասարկշիռ առաջնորդից, կա՛մ դրա ամեն մի անդամ պետք է որոշում կայացնի՝ ինքը համահեղինա՞կ է կապիտուլյացիայի ակտին, թե՞ ոչ։

3․ Կառավարության անդամներին

Դուք պատրա՞ստ եք կանգնել պարտության դրոշակակրի կողքը։ Դուք պատրա՞ստ եք ապրել կապիտուլյացիայի համահեղինակի խարանով։

4․ Ուժային կառույցներին

Հարգելի ոստիկաններ, հատուկ ծառայության աշխատակիցներ, մեջքից հարված ստացած բանակ։ Ձեր պարտքն է պահպանել սահմանադրական կարգը, թույլ չտալ օրինազանցություն, իշխանության ուզուրպացիա, ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարում և գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության։

Դուք երդվել եք ծառայել պետությանը, այլ ոչ թե մեր երկիրը կապիտուլյացիայի տարած անձին։

Պարտված ու վախեցած մարդուն պետք են հզոր ցնցումներ, իսկ մեզ՝ հզոր հայրենիք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ