News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարներ՝ ատելության խոսք պարունակող գրառմամբ. հորդորում ենք չնպաստել ատելության խոսքի քարոզին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

««Երկիր էյ էմ» կայքի մի խումբ նախկին լրագրողներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով պատշաճ գնահատական տալ լրագրողների նկատմամբ ատելության խոսք տարածող եւ բռնություն հրահրող անձանց գործողություններին եւ կանխելու լրագրողների նկատմամբ կիրառվող ոչ օրինաչափ վարքագիծը։

Մասնավորապես երեկ՝ նոյեմբերի 16–ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի կեղծ էջով տարածվել է նախկին լրագրողների լուսանկարները, հրապարակվել նրանց տվյալները՝ ատելության խոսք պարունակող գրությամբ։ Տվյալ էջն ունի իշխանական ուղղվածություն եւ կառավարվում է հանրությանը հայտնի «ֆեյքերի ֆաբրիկայի» կողմից։ Ցավոք, հիշյալ գրառումը գովազդվել եւ մեծ տարածում է գտել համացանցում, ինչի արդյունքում գրառմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, ատելության եւ բռնության սպառնալիքներ ուղղել  լրագրողներին։ Ուշագրավ է, որ թիրախ ընտրված անձանցից որեւէ մեկը ներկայումս չի հանդիսանում «Երկիր» կայքի լրագրող, նրանցից չորսը վաղուց չեն զբաղվում լրատվական գործունեությամբ, իսկ մյուս երեքն աշխատում են Հայաստանի առաջատար լրատվամիջոցներում։ Անհերքելի փաստ է, որ  երկրում ստեղծված խիստ լարված մթնոլորտի պայմաններում անփոխարինելի նշանակություն ունեն զանգվածային լրատվության միջոցներն ու լրագրողների աշխատանքը: Հիշյալ հրապարակումը ոչ միայն արատավորել է գործող եւ նախկին լրագրողների անունն ու հեղինակությունը, այլեւ նրանց դարձրել  ատելության խոսքի եւ բռնության կոչերի թիրախ՝ նպատակ ունենալով խոչընդոտել նրանց հետագա աշխատանքային գործունեությունը։

Հորդորում ենք հանրությանը չտարածել նմանօրինակ կեղծ տեղեկություններ, չնպաստել ատելության խոսքի եւ բռնության քարոզին»,- նշվում է նախաձեռնության էջում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ