News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի վերջին Երկրի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ կթռնի, որի չափը 370-ից 820 մ է: Այս մասին նշված է NASA-ի մերձերկրային օբյեկտների հետազոտությունների կենտրոնի կայքում:

153201 աստերոիդը (2000 WO107) մեր մոլորակին կմոտենա նոյեմբերի 29-ին: Այս երկնային մարմնի եւ Երկրի միջեւ հեռավորությունը, ինչպես մանրամասնում է Space Reference-ը, վկայակոչելով NASA-ի տվյաները, ավելի քան 4 միլիոն կմ կլինի: Համեմատության համար նշենք, որ Լուսնի եւ Երկրի միջեւ հեռավորությունը 10 անգամ քիչ է: Աստերոիդը պոտենցիալ վտանգավոր է համարվում, քանի որ հատում է երկրագնդի ուղեծիրը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Սպեկտրալ անալիզը ցույց է տվել, որ աստերոիդը նիկել, երկաթ եւ կոբալտ է պարունակում: Asterank տվյալների բազայի գնահատմամբ` աստերոիդի հանքային ռեսուրսների արժեքը 17.4 միլիարդ դոլար է: Asterank-ը հնարավոր օգուտը հաշվարկում է աստերոիդների սպեկտրալ դասակարգման եւ դրանց չափերի հիման վրա:

Օգոստոսի վերջին NASA-ն նախազգուշացրել է Երկրի մագնիսական դաշտում անոմալիայի մասին Հարավային Ամերիկայի եւ Հարավային Ատլանտյան օվկիանոսի վրա: Այն կարող է անջատել համակարգիչները նավեր վրա եւ խոչընդոտել տեղեկատվության փոխանցմանն արբանյակներից: Որեւէ այլ տեսանելի ազդեցություն Երկրի առօրյա կյանքի վրա անոմալիան դեռ չունի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ