News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հրադադարի շուրջ պայմանագիրը, որն անցած շաբաթ կնքվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, զգալի չափով օգտագործվել է որպես մի քանի տասնամյակ տարի շարունակվող տարածքային վեճի դադարեցման համար միջոց: Այս մասին The Guardian-ի էջերում գրում է «Ադրբեջանի հետ հրադադարի շուրջ համաձայնությունը մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար» վերնագրով հոդվածի հեղինակ Դեյլ Բերնինգ Սաուան:

«Սակայն իրականությունն այդքան հարթ չի կարող լինել: Բալկանների նման աշխարհաքաղաքականապես խոցելի տարածաշրջանը՝ Կովկասը, մշտապես եղել է ազգերի համար ծածկոց, որը իրենց վրա են քաշել գերտերությունները»,-նշվում է հոդվածում:

Հոդվածագրի խոսքով՝ հրադադարի շուրջ համաձայնագիր կնքելով՝ Հայաստանը համաձայնել է աստիճանաբար Բաքվի փոխանցել ԼՂ շուրջ տարածքները:

«Սակայն մշակույթի տեսանկյունից դա այդքան էլ հեշտ չէ: Այդ շրջաններում հնագույն ժամանակներից հայեր են ապրել: Նրանք առաջին հերթին պայքարել են իրենց անկախության համար:

Նրանք այդ անկլավն անվանում են Արցախ, որի հովիտներն ու լեռնաշղթաները ծածկված են ավելի քան 3500 վանքերով, եկեղեցիներով, հայկական խաչքարերով եւ գերեզմաններով: Ի հավելումն դրան՝ Արցախում քրիստոնեական ժառանգության բազմաթիվ տեսարժան վայրեր կան: Քիչ տոկոս են կազմում մուսուլմանական հուշարձանները…Այժմ կոողմերը փորձում են կազմել պաշտոնական ցուցակը, թե կոնկրետ ինչ է գտնվում շրջաններում, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին»,-նշում է Դեյլ Բերնինգ Սաուան:

Երբ խոսք է գնում հայկական ժառանգության մասին, Բաքվի գործողությունները սարսափելի ձեւ են ընդունում՝ նշում է հոդվածագիրը:

«Անցած տարի քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի եւ մարդաբան Սառա Պիկմանի կողմից հրապարակված զեկույցում մանրամասներ ներկայացվեցին այն մասին, ինչը նրանք անվանեցին Ադրբեջանի կողմից Նախիջեւանում «մշակութային զտում»: Արբանյակային լուսանկարները, փաստագրական վկայություններն ու անձնական վկայությունները ցույց են տալիս, որ 1997-2006 թվականներին ոչնչացվել է 89 եկեղեցի, 5840 խաչքար եւ 22 000 գերեզմանաքար, այդ թվում նաեւ միջնադարյան Ջուլֆան:

Ադրբեջանի արձագանքը եղավ հերքելը: Նրանք հայտարարեցին, որ այդ շրջանում երբեք հայեր չեն ապրել: Նման Հենց նման մտավախություններ այժմ ունեն Արցախում:

Հուշարձանների պղծման դեպքեր են եղել (ջնջելով հայկական գրությունները), սակայն Դադիվանքում դա պարզապես անհնար կլիներ անել, եթե միայն հուշարձանի բացարձակ անվտանգության երաշխիք չլիներ: Փորձագետները հղում են անում Նախիջեւանում Ագուլիս քաղաքում ադրբեջանցի զինվորակնների կողմից 1997 թվականներից սկսած հուշարձանների ավերումներին: Փորձագետ Պալուդան-Մյուլերը վստահ է, որ մենք կրկին նման բան կտեսնենք: Եվ այժմ կա ռիսկ, որ Լեռնային Ղարաբաղը կորցնում է իր հայկական բնակչությանը»,-ասվում է հոդվածում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ