Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության եւ Հայաստանի միջեւ ճանապարհին դրությունը հանգիստ է, լրագրողներին հայտարարել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
ԼՂՀ-ն եւ Հայաստանը կապող ճանապարհին Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոմեքենաների շարժը սկսվել է անցած շաբաթվա կեսերից: Մայրուղին փակ էր տարածաշրջանում ռազմական գործողությունների պատճառով:
«Ամեն ինչ հանգիստ է, մարդիկ տեղափոխում են իրենց ընտանիքներին, երեխաներին, վերադառնում իրերը վերցնելու համար, կարող են անվտանգ զգալ»,-ասել է խաղաղապահ առաքելության ներկայացուցիչը: