News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դուք տիկին կամ պարոն նախարարի կողքը ու դրանից  էլ ավելի յուղոտ տառատեսակով ստանում եք «տիկին կամ պարոն դավաճան», «տիկին կամ պարոն մարդասպան» տիտղոսները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով  կառավարության անդամների նոր նշանակումներին:

«Քաղաքական ու բարոյական դիակները (կից՝ նկարը)

Քաղաքական ու բարոյական ինքնասպանները 2

Երեկ գրել էի այն մարդկանց մասին, ովքեր «խիզախություն» ունեն հողատու, դավաճան, անպատիվ, թուրքի ստրուկից պաշտոն ստանալ։ Շարունակելով թեման՝ մի երկու վատ լուր հայտնեմ հավակնորդ տիկնանց ու պարոնների համար։

Եթե դուք, առաջնորդվելով լրիվ պրագմատիկ հաշվարկով,  սուր ցանկություն ունեք ձեր անվան դիմաց տեսնել «տիկին նախարար» կամ «պարոն նախարար» բառերը.

Եթե մտածում եք, անգամ եթե 10 օր էլ լինի, ռեզյումեիս մեջ թող գրվի, վաղը պետք կգա.

Եթե դուք մտածում եք բա ուրիշ էլ ե՞րբ է հարմար պահ քան էս խառը շրջանը, էլ ով պիտի ձեր պես միջակությանը, սորոսականին, քծնողին, տակը փորողին, միջին չինովնիկին նշանակի նախարար ԱՊԱ տեղեկացնեմ՝

Դուք տիկին կամ պարոն նախարարի կողքը ու դրանից  էլ ավելի յուղոտ տառատեսակով ստանում եք «տիկին կամ պարոն դավաճան», «տիկին կամ պարոն մարդասպան» տիտղոսները։ Բացատրեմ ինչու.

Ձեր նախորդները ԱԼԻԲԻ ունեին՝ իրենք կարող են ասել, որ չգիտեին ստորագրվող թղթի մասին, չգիտեին իրական կորուստների մասին, դուք դա չեք կարող։

Ասելով այո քաղաքական դիակ վարչապետի առաջարկին՝

ԱՅՈ եք ասում մոտ 5000 զոհերին, կրկնակի վիրավորներին, 100000 տնավեր եղածներին, Շուշիի ու Հադրութի հանձնմանը, Մեղրիի ու Լաչինի միջանցքներին ու ամբողջ դավաճանությանը։

Դուք մինչ այս պահը շարքային չինովնիկ էիք հիմա դառնում եք դավաճանական խունտայի մաս, որի դեմ ես անձամբ առանց կարմիր գծերի պայքարելու եմ։

Բադասյանական  կամ արայիկհարությունյանական կամ արսենթորոսյանական  քանդած համակարգը ձեզնից ոչ ոք չի կարող շտկել։ Դուք այդքան խելք ու պատկերացում չունեք։ Դա ձեզնից չեն էլ ակնկալում։ Դուք ընդամենը քաղաքական դիակի գրիմի մի ԴԺԳՈՒՅՆ գույնն եք դառնում։ Դուք դրոշմում եք ձեր քաղաքական ու բարոյական մահկանացուի ակտը։ Սա դեռեւս բարեկամական հուշում է։

Հ.Գ. Ձեր նշանակումները ճանաչվելու են անվավեր։ Դուք հանգիստ չեք ապրելու՝ ընդհուպ մինչեւ պերսոնա նոն-գրատա։ Սա անհատական բեռ է։ Ո՜չ ավել ու ո՜չ պակաս»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ