News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նաշխարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակներում նախատեսում է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ ժամանակակից նախագծային լուծումներով ու չափանիշներով տեղեկատվական- զբոսաշրջային կենտրոն հիմնել։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Կենտրոնի կառուցման հայեցակարգը քննարկելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է դիզայներների, ճարտարապետների եւ ճարտարապետական ընկերությունների ուշադրությունը։ Սա հրաշալի հնարավորություն է կյանքի կոչել ձեր համարձակ մտահղացումները, նորարարական մոտեցումները եւ նորովի ներկայանալ հանրությանը ձեր ճարտարապետական տեսլականով։

Նախագիծը յուրահատուկ կամուրջ կհանդիսանա հանրության, ոլորտի մասնագետների, ընկերությունների եւ պետական գերատեսչության միջեւ։

Նոյեմբերի 25-ին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է այց «Ջրվեժ» անտառպարկ՝ նախարարության ներկայացուցիչների եւ մասնագետների հետ ապագա տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի տարածքը տեղում դիտարկելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում է համատեղ քննարկում, կենտրոնի կառուցման հայեցակարգի վերաբերյալ մտքերի փոխանակում եւ կենտրոնի հիմնման համար նախապես ընտրված 2-3 տարածքներից առավել համապատասխան եւ նպատակահարմար տարածքի ընտրություն։

Նախագծով հետաքրքրված եւ շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները կարող են կապ հաստատել [email protected] հասցեով կամ 093 54 99 55 հեռախոսահամարով։

Նշենք, որ նախագծի այս փուլում նախարարությունն ակնկալում է հետաքրքրություն հայտնած մասնակիցների կամավոր աջակցություն, իսկ հետագա փուլերում «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի ընթացակարգերին համապատասխան կհայտարարվի Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվական-զբոսաշրջային կենտրոնի նախագծման բաց մրցույթ, որին մասնակցելու հնարավորություն կունենան մրցույթի պահանջներին բավարարող բոլոր հնարավոր մասնակիցները։

Նոյեմբերի 25-ին նախատեսված  Երեւան-«Ջրվեժ» անտառպարկ այցի կազմակերպման տրանսպորտային ծախսերը կհոգա Շրջակա միջավայրի նախարարությունը։

Մեկնումը՝ 25․11․2020թ․, ժամը 11։00, ք․ Երեւան, ՀՀ Կառավարական 3-րդ մասնաշենքի կենտրոնական մուտքի դիմացից։

Այցի մասնակիցների քանակը սահմանափակ է, խնդրում ենք նախօրոք գրանցվել հետեւյալ հղմամբ։

Կազմակերպչական հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել 093 54 99 55 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ