News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ժողովուրդը պահանջի, մենք կհեռանանք, ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը: Այս մասին Երեւանի Ավագանու խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը:

«Միեւնույն ժամանակ, դատապարտում են ԱԺ խոսնակի նկատմամբ բռնությունը, ինչպես նաեւ պետական հաստատություններում անկարգությունները նոյեմբերի 10-ի գիշերը»,-հավելեց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը միացավ Զաքարյանի խոսքերին՝ դատապարտելով Փաշինյանի աջակիցների հարձակումը Ռադիոյի տան վրա 2018 թվականին:

«Դուք ձախողեցիք բոլոր ոլորտները: Հենց դրա հետ է կապված Փաշինյանի եւ ողջ իշխանական ուժի հրաժարականի պահանջը»,-նշեց նա:

Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ չհամաձայնելով Մանրիկյանի պնդումների հետ, ասաց, որ կանաչապատման ոլորտում, օրինակ, հաջողությունների են հասել:

«Բացի այդ, 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկում է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը: Ինչ վերաբերում է անօթեւան շների մասով խնդիրներին, ապա այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ընդգծեց նա:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը չբացառեց նույնիսկ այն, որ խմբակցության անդամները կարող են վայր դնել մանդատները, սակայն այս փուլում կոչ արեց հրաժարվել նման գործողություններից եւ միավորել ջանքերը, քանի որ, ինչպես ինքն է կարծում, դա կնպաստի խնդիրների լուծմանը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ