News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում ոչնչացվել է թուրքական գողացված նավթի պահեստը: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը։

«Անհայտ ծագման ավիացիան հարվածներ է հասցրել ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքում գտնվող թուրքական ամենամեծ օբյեկտին: Խոսքը զինյալների կողմից գողացված (ապօրինի կերպով ձեռք բերված) նավթի պահեստավորման մասին է, որը տեղափոխվել է Թուրքիա: (Գաղտնիք չէ, որ Անկարան չի խորշում այդ նավթը վաճառել արեւմտյան որոշ երկրների եւ Իսրայելին): Այս օբյեկտը կարեւոր նյութատեխնիկական դեր է խաղացել Սիրիայից Թուրքիա ապօրինի հումք մատակարարելու սխեմայի մեջ՝ ահաբեկիչների եւ թուրքական հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված միջանցքների միջոցով: Որոշ բարձրաստիճան ռազմական աղբյուրներ ակնարկել են @wargonzo նախագծին, որ այս գործողությունը կարող է պատասխան լինել Էրդողանին Ղարաբաղի համար: Այս հարվածից հետո Թուրքիան լուրջ տնտեսական վնասներ է կրել, ինչը, ի դեպ, հանգեցրել է թուրքական լիրայի արժեզրկման»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ