News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսկ այն, որ հետպատերազմական մեր երկրի համար այս ծայրաստիճան բարդ պայմաններում, երբ երկիր ենք կորցրել, եւ գտնվում ենք է՛լ ավելի շատ բան կորցնելու վտանգի առջեւ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ինչ է քննարկում, դա նշանակում է, որ երկրի իշխանությունները չեն գիտակցում անդունդի եզրով գնալու ներկա պահը եւ դրա լրջության աստիճանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Փաստորեն Ազգային ժողովի խորհրդի ս.թ. նոյեմբերի 24-ին կայացած նիստում պատգամավորի կարգավիճակի անհամատեղելիության հետ կապված քննարկվող հարցը կայանում է նրանում, որ արձանագրում է իբր Գագիկ Ծառուկյանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու փաստը՝ իբր ձեռնարկության կառավարիչ մարմիններում իր մասնակցությամբ:

Սակայն դա բացարձակ աբսուրդ է: Զեկուցողին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին իմ հնչեցրած հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում ձեռնարկատիրական գործունեությունը, որեւէ պատասխան չստացանք:

Իսկ չէ՞ որ այդ անհամատեղելիությունը բխում է նրանից, որ իբր Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվել:  Ի՞նչ անհամատեղելիության մասին է խոսքը, եթե Գագիկ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվել,  այսինքն՝ գնումներ չի իրականացրել, ապրանքների իրացման պայմանագրեր չի կնքել, հաստիքացուցակ չի հաստատել, եւ այլն:

Գագիկ Ծառուկյանն այդ ընկերության միակ բաժնետերն է, եւ  փաստորեն հավատարմագրային կառավարչի կալանավորման հետ կապված անհնարին է դարձել հավատարմագրային ձեւով կառավել ձեռնարկությունը, եւ այն, որ հազարավոր մարդիկ պետք է անգործ մնային նաեւ հետագայում, ըստ էության ցույց է տալիս, թե  ինչով ենք մենք զբաղված: Զբաղված ենք մի բանով, որը փաստորեն երկսայրի է, մեկը մյուսի պատասխանը չունի: Այսինքն՝ մարդը չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ընդունում է հարց զեկուցողը, բայց անհամատեղելի է:

Այդ դեպքում  ինչու՞ է դա անհամատեղելի, անհամատեղելիության օբյեկտը ո՞րն է: Որ իբր ինքը մասնակցել է մի նիստի, որի միակ բաժնետերն ինքն է, որեւէ մեկը ներկա չի եղել, որ ասի, թե ինքն ինչ կարգավիճակով է մասնակցել կամ չի մասնակցել:

Այստեղ կարեւոր փաստարկն այն էր, որ իմ այն պնդմանը, որ չկա ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստ, փաստորեն հարց զեկուցողն  ընդունեց, որի մասին ասել է armtimes.com կայքում: Իսկ եթե չկա, դրանից բխում է մյուս հարցը՝ չկա նաեւ անհամատեղելիության խնդիր մանդատի հետ:

 

Իբր «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքում ասվում է, որ կառավարիչ մարմիններում մասնակցում է, թե չի մասնակցում, ընդգրկված է այլ հաստիքում, թե չէ, հավատարմագրային կառավարիչ է պատգամավորը, թե չէ… այդպիսի բան չկա: Ստացվում է՝ եթե չի զբաղվել, ուրեմն մեխանիկորեն այդպիսի հարց էլ չի կարող քննարկվել Սահմանադրական դատարանում:

Սա է իրողությունը:

Իսկ այն, որ հետպատերազմական մեր երկրի համար այս ծայրաստիճան բարդ պայմաններում, երբ երկիր ենք կորցրել, եւ գտնվում ենք է՛լ ավելի շատ բան կորցնելու վտանգի առջեւ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ինչ է քննարկում, դա նշանակում է, որ երկրի իշխանությունները չեն գիտակցում անդունդի եզրով գնալու ներկա պահը եւ դրա լրջության աստիճանը:

Կապրենք, կտեսնենք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ