News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնարավոր է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի պաշտպանության նախարարության, պաշտպանական ոլորտի եւ քաղաքացիական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների, Վլադիմիր Պուտինի վարչակազմի հետ կապված Դաշնային պետական միավորված ձեռնարկություններից մեկի, ինչպես նաեւ ՆԳ գլխավոր վարչության Նիժեգորոդի մարզի քրեափորձագիտական կենտրոնի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս մասին նշված է պատժամիջոցային ցուցակի նախագծի սեւագիր տարբերակում, որը պատրաստում է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։

Նոր միջոցառումները կապ ունեն ահմանափակումների հետ, որոնք կարող են հայտարարել զինվորականների հետ համագործակցող չինական 89 ընկերությունների եւ գրեթե 3 տասնյակ ռուսական կազմակերպությունների դեմ։

Պետքարտուղարությունը նախօրեին հայտնել էր Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին օրենքի համաձայն ռուսական 3 կազմակերպությունների դեմ պատժամիջոցների մասին («Ավիապահեստամասեր», «Էլեկոն» ԲԲԸ եւ Nilco Group)։ Դրանցով ԱՄՆ ցանկացած կառավարական կառույցի արգելվում է գործ ունենալ այս ընկերությունների հետ, ինչպես նաեւ զրկում է նրանց արտահանման վերահսկման մեջ գտնվող ապրանքներ փոխանցելու լիցենզիա տալու իրավունքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ