News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքը ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը ( այն տարածքը, որտեղ այն գտնվում է)  հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ( առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Դուք էլ երեւի մտածում էիք ալիեւը էն 50 մլրդ դոլարը ինչպես է հաշվարկել ու մեզնից պահանջելու։

Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքը ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը ( այն տարածքը, որտեղ այն գտնվում է)  հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ( առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։

Այսինքն, եթե այդ անիծյալ փաստաթղթով հանքի զբաղեցրած տարածքի կեսը Ադրբեջանինն է, որը երեկ պաշտոնապես հաստատեց ՊՆ ներկայացուցիչը, նշանակում է՝ սույն անգրագետը հանքի շահագործման ամբողջ նախկին ընթացքը դարձրել է անօրինական։

Ստացվում է՝ Սոթքի հանքի շահագործումից պետական բյուջե վճարված գումարների առնվազն կեսը կարող են համարվել ապօրինի եկամուտ։ Երբ ալիեւը հետ ուզի այս տարիներին ՀՀ բյուջե վճարած հարկերը ( դրա կեսը՝ անցնող տարածքին համահունչ)  հանկարծ չզարմանաք։

Այդ հարկից ձեզ աշխատավարձ են վճարել, թոշակ, նպաստ ու այլ ծախսեր։

«Փրկիչը» տիկին վարչապետի հիմնադրամից չի վճարելու,  վիվառոների ֆեյքերի համար նախատեսված գումարներից չի վճարելու, այլ ձեզնից է հետ ուզելու փողերը, որ վճարի ադրբեջանցիներին։ Կամ էլ դրա փոխարեն ալիեւին կնվիրի, օրինակ արմավիրը։

Հ.Գ. Օր առաջ պետք է այս ու այլ հարցեր լուծել։ Սա խուճապ չի, թեզ չի, մեկնաբանություն չի, սա իմ ու քո դռանը չոքած աղետն է։ Հավատաս թե չէ։ Ուզես թե չէ։

Դրան ասեք՝

 ՎԵՐ ԿԱ՜Ց ՈՒ ՔԱՅԼԻ՜Ր

ՄԵԶ ՔԵԶՆԻՑ ԱԶԱՏԻ՜Ր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ