News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերով կրկին անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների խնդրին։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն հեռուստահաղորդման ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամեն ինչ փոփոխվում է։ «Այսօրվա Եգիպտոսը նման չէ նախորդ տարվա Եգիպտոսին։ Բոլորս այս համատեքստում պետք է նայենք զարգացումներին։ Անհրաժեշտ է, որ Գազա ուղեւորվող օգնությունները տեղ հասնեն եւ վերանա Գազայի շրջափակումը»,-նշել է Դավութօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, թե Իսրայելը նախորդ տարի մարդկության դեմ հանցանք է գործել։ «Ոչ ոքի մտքով թող չանցնի, թե մինչեւ Իսրայելը ներողություն չխնդրի եւ փոխհատուցում չվճարի, թուրք-իսրայելական հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։ Դա մեր քաղաքացիների պաշտպանության համար մի պայման է։ Իսրայելը մի քանի անգամ այս ուղղությամբ քայլեր կատարեց, սակայն երկրի ներսի քննարկումներն արգելք հանդիսացան դրան»,-նշել է Դավութօղլուն։

Նշենք, որ Դավութօղլուն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Թուրքիան արգելք չի հանդիսանա Գազայի հատված երկրորդ նավարկության պատրաստվող «Մավի Մարմարա»-ին։

Հիշեցնենք, որ2010-ի մայիսի 31-ին Իսրայելական զինված ուժերը գրոհով վերցրել են Գազայի հատված օգնություն տանող թուրքական նավեր։

Գործողությունների ընթացքում «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր Թուրքիայի 8 քաղաքացի եւ ազգությամբ թուրք  1 ԱՄՆ քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ