News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հատուկ ծառայությունները որսել են երկրի սահմաններից հեռացած ընդդիմադիրների զրույցը, որում նրանց առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան իբր հայտարարել է, որ ոչ մի բան չի որոշում։ Այս մասին հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությանը մոտ «Առաջինի փուլ» Telegram ալիքը։

Պետության ղեկավարը նշել է, որ ընդդիմադրի հայտարարությունն իրեն զարմացրել է։ Լուկաշենկոյի կարծիքով՝ Տիխանովսկայային «պահում» են Լիտվայում, քանի որ արեւմտյան ուժերին այդպիսի մարդ է հարկավոր։

Պետության ղեկավարը Տիխանովսկայային անվանել է «Լիտվայում մեր նախագահը»՝ ակնարկելով նրա նախագահական հավակնությունները եւ երկրից փախուստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ