News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Գանզի նահանգում պայթյունի հետեւանքով զոհվել է անվտանգության ուժերի առնվազն 21 աշխատակից, եւս 17 մարդ վիրավորվել է, հաղորդում է Ariana News-ը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Պայթյունի պատճառը ռումբով մահապարտն էր:

Ըստ տեղի իշխանությունների հաղորդագրությունների՝ ահաբեկչության ժամանակ օգտագործվել է Humvee ռազմական ավտոմեքենա պայթուցիկով, որը պայթել է Գանզի քաղաքում՝ հանրային պաշտպանության ստորաբաժանման մերձակայքում:

Նշվում է, որ դեռեւս որեւէ խմբավորում չի հայտարարել տեղի ունեցածի համար իր պատասխանատվության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ