News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անգլիայի Historics Auctioneers աճուրդի տունը վաճառքի կհանի Bentley Brooklands լավ պահպանված հազվագյուտ կուպեն: 2008 թվականի արտադրության մեքենան ներկված է Dark Sapphire Blue մուգ կապույտ գույնով Magnolia բեժ սրահով: Արժեքը գնահատվում է 98 000–118 000 ֆունտ սթեռլինգ, հաղորդում է Motor-ը:

Bentley Brooklands-ը Arnage (1998-2009) սեդանի մտերիմ «ազգակիցն» է: Արտադրության 3 տարվա ընթացքում՝ 2008-2011, ընկերությունը թողարկել է նման 550 օրինակ: Դրանք հագեցրել են L-դասի լեգենդար շարժիչով 6 ¾ լիտր կանոնիկ ծավալով, որը զարգացրել է 537 ձիաուժ եւ 1050 Նմ պտտեցնող պահ: Կուպեի առավելագույն արագությունը կազմել է ժամում 296 կմ:

Ամռանը ագրեգատը, որի պատմությունը սկսվել է 1959 թվականին, արտադրությունից հանվել է: Դրա վերջին «հանգրվանը» դարձել է Mulsanne սեդանը, այն դեպքում, երբ Bentley-ի մնացած մոդելներն այդ ժամանակ անցել են Volkswagen կոնցեռնի «ությակի» կամ W-աձեւ 12-գլանային շարժիչի: Ֆլագմանական սեդանի վերջին 30 օրինակները ձեւավորել են 6.75 Edition by Mulliner վերջին շարքը:

Վաճառողի խոսքով՝ կուպեն անցել է ընդամենը 32 319 կմ, իսկ զննում է անցել 2019-ին, փոխել են մեքենայի արգելակման սկավառակները եւ կոճղակները, ինչն արժեցել է 6395 ֆունտ սթեռլինգ: Լոտին կցված են գրանցման եւ տեխզննման փաստաթղթերը, դրան գումարած՝ տեխսպասարկման հաշիվները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ