News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ  հաստատված ժամանակացույցով Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին հանձնելու վերջնաժամկետից հաշված ժամեր առաջ դեռևս հստակ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ ճակատագիր է սպասվում Բերձոր քաղաքին։

«Այս երկու օրն ամեն ինչ կհստակեցվի, մանր տեխնիկական հարցեր կան, որ հստակ պատասխան չի կարող լինել քաղաքացիական բնակչության մասով»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։

Նշենք, որ մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում են հավաքում են իրենց իրերն ու հեռանում քաղաքից, որովհետեւ չգիտեն՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից։ Բնակիչների շրջանում խոսակցություն կա, որ Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին։ Պաշտոնական որեւէ հայտարարություն Բերձոր քաղաքի ճակատագրի վերաբերյալ դեռևս չի եղել։

Անցած շաբաթ բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ իրենց հրահանգել են դուրս գալ մինչեւ նոյեմբերի 30-ը, ժամը 18։00–ն։

Այնուամենայնիվ Մուշեղ Ալավերդյանը հստակ պատասխան չտվեց այդ լուրի առնչությամբ։

«Երբ իրավիճակը կայունաա, տեսնենք… մեկը ես՝ ապրում եմ, որոշումները կարծում եմ՝ կփոխվի, այս պահին կա նաեւ հակառակ իրավիճակ, երբ զանգում են, ասում են՝ մենք էլ գանք, ո՞նց անենք։ Կանխատեսումներ անել, հստակ ինֆորմացիա պահանջել մեկից, որն իր պոստը չի լքում, չի փախչում… տեսնենք՝ ինչպես կլինի»,- նշեց նա։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Բերձորի բնակիչ Լեւոն Մելիքյանի հետ, որն արդեն լքել էր քաղաքն ու ուղեւորվում էր դեպի Աշտարակ։

«Այնտեղ լավ վիճակ չկար, ու լավ վիճակ չէր էլ կարող լինել։ Հարեւաններից էլ էլ մարդ չի մնացել։ Տղաս այնտեղ է մնացել։ Բնակչության մոտ 90 տոկոսն արդեն դուրս է եկել քաղաքից։ Պլանավորված է, որ ժամը 18։00-ին պիտի ադրբեջանական կողմը մուտք գործի Բերձոր։ Թե արդեն ոնց կլինի շարունակությունը, ոչ մեկ ոչինչ չի կարող ասել, նախագահից սկսած»,- պատմեց Բերձորի բնակիչը։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ