News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել էլեկտրոնիկայի արտադրությամբ եւ մեքենաշինությամբ զբաղվող չինական խոշոր ընկերության դեմ՝ «ինտերնետում այլախոհությունը զսպելու» համար Վենեսուելային օգնելու պատճառով:

ԱՄՆ-ը հայտարարել է, որ սահմանափակում է գործարքները էլեկտրոնիկայի ներմուծման եւ արտահանման Չինաստանի ազգային կորպորացիայի (CEIEC) հետ եւ կարգելափակի ցանկացած ընկերության ակտիվները, որոնցում CEIEC-ը 50 տոկոս բաժնեմաս ունի:

Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ CEIEC-ը փորձագիտական ծառայություններ է մատուցում Վենեսուելայի պետական հեռահաղորդակցական ընկերությանը, որն արգելափակել է անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ուղիղ հեռարձակումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ