News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը նախկինի պես փորձում է ազդել դատավորների վրա, ինչը քաղաքակիրթ երկրում անթույլատրելի է։ Այս մասին դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ պատասխանելավ այն հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետի երեկվա հանդիպումը Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպումը դատավորների հետ։

«Ոչ մի նորմալ երկրում չի կարելի զանգով դատավորներին հավաքել, իսկ նրանց արժանապատվությունը պետք է բավարարի, որ երկրի ղեկավարից ցուցումներ չընդունեն՝ ով էլ նա լինի տվյալ պահին»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ հանդիպմանը հրավիրվել են հենց այն դատավորները, որոնք մերժել են մի շարք անձանց կալանավորելու մասին դատախազության միջնորդությունները, ինչպես նաեւ նրանք, ովքեր չեղարկել են ռազմական դրության պայմաններում ցույցերի եւ հավաքների արգելքը։

Նրա խոսքով՝ իրենք արդեն Եվրադատարան բողոքներ են ներկայացրել, որ գործադիր իշխանությունը դատարանների վրա ճնշում է գործադրում․ «Մենք բերել ենք դատարանների շենքերի արգելափակման փաստերը եւ շատ այլ բաներ ենք նշել։ Հիմա մենք տեսնում ենք այդպիսի միջամտության նոր, ակնհայտ փաստեր։ Վարչապետն, ասես, հատուկ մեզ ապացույցներ է տալիս, որպեսզի մենք այդ գործը շահենք։ Ես անգամ կեսկատակ-կեսլուրջ առաջարկում եմ նրան հետ փոխհատուցումը կիսել, որը կստանանք ՄԻԵԴ որոշմամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ