News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 26
USD
518.26
EUR
628.49
RUB
6.86
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Տրինիդադ եւ Տոբագոյում մահացածին թույլ չեն տվել մասնակցել սեփական հուղարկավորությանը, հայտնում է Sun-ը: Պատճառն այն է, որ 29-ամյա Չե Լյուիսին թաղման արարողության համար եկեղեցի են բերել ոչ թե դագաղում, այլ աթոռին նստած:

Լյուիսի մարմինը, որին գնդակահարել էին իր հայր Էդլեյ Լյուիսի հետ միասին, զմռսվել էր նստած դիրքում եւ դրվել աթոռի վրա: Սակայն եկեղեցու սպասավորները թույլ չեն տվել նրան ներս տանել: Ոմանք, չհասկանալով, որ նա մահացած է, սկսել են դիմակ չունենալու համար քննադատել հանգուցյալին:

Թաղման բյուրոյի սեփականատերը հայտարարել է, թե հանգուցյալի ընտանիքը ցանկացել է, որ Լյուիսին այդպես թաղեն: Ոստիկանության սպա Բրենտ Բաթսոնն ասել է, որ «մարդկանց վտանգավոր տեղափոխումը իրավախախտում է եւ դրա համար 750 ֆունտ սթեռլինգ տուգանք է նախատեսված, իսկ ոստիկանությունը կշարունակի հետաքննել թաղման բյուրոյի գործողությունները»:

Ի վերջո, Լյուիսին դրել են դագաղի մեջ՝ հոր հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ