News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պատերազմը չի ավարտվել. Հադրութի գյուղերում և այլ հայկական բնակավայրերում անորոշության մեջ մնացած հայազգի անձանց նսեմացնելով բնաջնջելու կադրերը դրա ապացույցն են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ չարաբաստիկ «հայտարարության» հետ մասամբ համակերպվելու միակ կետը հրադադարն էր, սակայն, պարզվում է, ինչը և սպասելի էր անկազմակերպ ու անվերահսկելի գործունեության կամ ավելի ճիշտ՝ դասական ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ պարագայում, այն ևս չի պահպանվում։

Մեզ հրամցվեց հերթական «թղթե շերեփը»։ Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք», սրանք անգամ չեն խորշում տեսանկարահանել իրենց բռի վայրագությունները և անարգել հրապարակել։ Եվ սա բնորոշ չէ հաղթող բանակին, իրենք դարերով միայն սրան են ընդունակ, իսկ սրանց հաղթանակ հրամցնելը մի այլ թեմա է։

«Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են .... ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո» («հայտարարության» 7-րդ կետ)։ Լավ, անվտանգության երաշխավորման առաքելությունը չէր ենթադրո՞ւմ, որ այս կետը պետք է իրագործվեր հայկական զորքերի դուրսբերմանը զուգահեռ կամ առնվազն պետք էր խիստ հետևողական լինել, որպեսզի այդ, այսպես կոչված, միջազգային կառույցները երբեմն դուրս գային իրենց գրասենյակներից և չսահմանափակվեին միայն հումանիզմի, խաղաղասիրության ու թրքասիրության դասեր տալով, ինչը մենք անասելի լավ ենք սերտել։

Այս փուլում գոնե Վիտալի Բալասանյանը կարող է դերակատարում ունենալ, կխնդրեի դեպքերից առաջ չընկնել և մակերեսային ենթադրություններով իրեն անհարկի չքննադատել։ Ընդհանրապես, այս անասելի բարդ շրջանում իրենց վրա պատասխանատվություն ստանձնող և հիրավի կարող անձանց, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանին, բավ է թիրախավորեք, զուսպ լինելը չէր խանգարի։ Այս մարդիկ քաղաքականության մեջ են մտել դեռևս 1965 թ., երբ քաղաքականությունը ոչ միայն բիզնես չէր, այլև խիստ վտանգավոր էր։

Հ.Գ. «Սահմանը գծելով գալն» արտառոց չհամարողներին հիշեցնեմ, որ «հայտարարության» մեջ անգամ ակնարկ չկա դրա մասին, իսկ դուք մի գլուխ քննարկում եք կեղծ օրակարգ՝ թե որ թվի սահմանները հիմք ընդունենք»:

Պատերազմը չի ավարտվել։ Հադրութի գյուղերում և այլ հայկական բնակավայրերում անորոշության մեջ մնացած հայազգի անձանց...

Опубликовано Gevorg Danielyan Четверг, 3 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ