News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարգելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի աղետալի երկրաշարժից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻ նախկին  նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավերիչ երկրաշարժի զոհ դարձան շուրջ 25.000 մեր հայրենակիցներ, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ դարձան անօթևան, շարքից դուրս եկավ հանրապետության արդյունաբերական պոտենցիալի և ենթակառուցվածքների զգալի մասը:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երկրաշարժից ավելի քանի երեսուն տարի անց, երբ երկրաշարժի վերքերը դեռ չէին հասցրել անգամ սպիանալ՝ Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը նորից հայտնվել է աղետի մեջ:

Թշնամու կողմից սանձազերծված աղետալի պատերազմը խլեց մեր լավագույն տղաների՝ Հայրենիքի պաշտպանների կյանքը: Մեր լավագույն հերոս տղաները ընկան հերոսի մահով՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն Հայ ժողովրդի ներկայի ու ապագայի, ինչը պարտավոր է գիտակցել մեզանից յուրաքանչյուրը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թե երկրաշարժի, թե պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ՝ անելիքներ դեռ շատ կան: Հարկավոր է հանդարտության և համերաշխության մթնոլորտում, ճիշտ և կշռադատված քայլերով վերջնականապես լուծել բոլոր խնդիրները, որի արդյունքում միայն՝ հնարավոր կլինի մեղմել մեր ժողովրդի ցավը:

Խոնարհումս երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին…

Խոնհարումս հանուն Հայրենիքի անմահացած մեր տղաների հիշատակին…

Խիղճ և խաղաղություն բոլորիս…

Հարգելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը` 1988թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41-ին Հայաստանը ցնցվեց Սպիտակի աղետալի...

Опубликовано Ֆելիքս Ցոլակյան / Feliks Tsolakyan Понедельник, 7 декабря 2020 г.
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ