News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի եվրոպական խոշոր ֆոնդային շուկաներն աճում են եվրոգոտում արդյունաբերական արտադրության տվյալների եւ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ բանակցությունների երկարացման մասին լուրերի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 0.31 տոկոսով` հասնելով 6567.43 կետի, ֆրանսիական CAC 40 ինդեքսը` 0.88 տոկոսով` մինչեւ 5555.93 կետ, գերմանական DAX-ը` 0.98 տոկոսով` մինչեւ 13243.25 կետ:

Երկուշաբթի եվրոպական ցուցանիշներին աջակցում է եվրոգոտու վիճակագրությունը: Այդպես, եվրագոտում արդյունաբերական արտադրության ծավալը հոկտեմբերին ամսական կտրվածքով աճել է 2.1 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքովնվազել 3.8 տոկոսով: Ընդ որում, ակնկալվում էր, որ ամսական կտրվածքով ցուցանիշն աճել է 2 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով` 4.4 տոկոսով:

Աճուրդների մասնակիցները շարունակում են հետեւել Միացյալ Թագավորության եւ ԵՄ-ի բանակցությունների հետ կապված նորություններին: Կողմերը հայտնել են, որ առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները կշարունակվեն, կողմերը մինչեւ վերջ փոխզիջում կփնտրեն: Ավելի վաղ կողմերը պայմանավորվել էին առեւտրային գործարքի ապագայի վերաբերյալ որոշումը կայացնել դեկտեմբերի 13-ին:

«Թվում է` որոշակի առաջընթաց արդեն գրանցվել է, եւ, հաշվի առնելով, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում խզել բանակցությունները, դա, ամենայն հավանականությամբ, վերջին րոպեին փոխզիջմանը հասնելու ամենահավանական տարբերակն է: Ի վերջո, սա բանակցություններ են, եւ այս փուլում, բացելով սեփական խաղաքարտերը, ոչ մի բանի հասնել հնարավոր չէ»,- Reuters-ը մեջբերում է Oanda-ի վերլուծաբան Քրեյգ Էրլամի խոսքերը:

Ներդրողները լավատեսորեն են արձագանքում նաեւ տարածաշրջանում պատվաստումների հավանական մոտալուտ մեկնարկի մասին լուրերին: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս հայտարարել էր, որ Գերմանիայում եւ Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կսկսվի պատվաստանյութի լիցենզավորումից «մի քանի օր անց», որը կարող է տեղի ունենալ մինչեւ դեկտեմբերի վերջ: Պատվաստումները սկսվել են նաեւ Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Ամենաշատ