News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չնայած համավարակի կապակցությամբ ճգնաժամին եւ Մոսկվայի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցներին՝ Ռուսաստանում գերմանական բիզնեսի ներդրումները շարունակում են գտնվել համեմատաբար բարձր մակարդակի վրա: 2020 թվականի երրորդ եռամսյակում գերմանական ընկերությունները ներդրել են ՌԴ-ում գրեթե 700 միլիոն եվրո, հաղորդում է dpa գործակալությունը: Առաջին երեք եռամսյակների ցուցանիշը կազմել է շուրջ 1.3 միլիարդ եվրո:

Ռուսաստանում գերմանական ձեռնարկությունների ուղիղ ներդրումներն «անսպասելիորեն կտրուկ վերականգնվել են»: Ընկերություններին հաջողվել է փոխհատուցել երկրորդ եռամսյակում ներդրումների անկումը, ինչը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ, հաղորդում է DW-ը:

Նշվում է, որ ՌԴ-ում ներդրումների մակարդակի վրա նաեւ ազդում են ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Ղրիմի շուրջ իրավիճակի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ գերմանական ընկերությունները Ռուսաստանում տեսնում են խոստումնալից շուկայական ներուժ եւ սպառողունակ 140-միլիոնանոց բնակչություն, ինչպես նաեւ «պետական պարտքի ցածր չափով առողջ պետական բյուջե»:

Հաղորդվում է, որ ներկայում Գերմանիայից ընկերություններն իրագործում են Ռուսաստանում մի քանի խոշոր նախագծեր: Մասնավորապես, Claas գյուղատնտեսական տեխնիկայի արտադրողն ընդլայնում է  կոմբայների արտադրությունը Կրասնոդարում: Շինանյութերի գծով մասնագիտակած Knauf ընկերությունը ներդրել է 50 միլիոն եվրո Սանկտ Պետերբուրգի մերձակայքում նոր արտադրական գծի բացման մեջ: Նույնչափ գումար է ներդրել Ռուսաստանում բիզնեսն ընդլայնելու համար Globus հիպերմարկետների ղեկավարությունը:

Ռուս-գերմանական արտաքին առեւտրային պալատի տեղեկություններով՝ ճգնաժամի տարում այն կարողացել է ընդլայնել իր դիրքերը՝ որպես «Ռուսաստանում խոշորագույն օտարերկրյա տնտեսական միավորում»: Այսպես, պալատի անդամների թիվն աճել է ավելի քան 10 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարվա շուրջ 1000-ի հետ: Միավորման տվյալներով՝ Ռուսաստանում գրանցված է շուրջ 4000 գերմանական ընկերություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ