News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Կա քաղաքական կամք բարձր մակարդակով Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններն ընդլայնելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին, հաղորդում է «Իռնա»-ն:

Վայեզին Ադրբեջանի վարչապետի տեղակալ Շահին Մուստաֆաեւի հետ հանդիպումը կառուցողական է անվանել եւ նշել. «Նոր իրավիճակ է ձեւավորվել տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դադարեցումից հետո, ուստի մենք պետք է քննարկենք երկկողմ հարցերը»:

Հանդիպումից հետո նա լրագրողներին հայտնել է, որ ԻԻՀ-ը Ադրբեջանի հետ սահմանը համարում է «խաղաղության եւ բարեկամության» սահման, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք հավատում ենք, որ այսօր պետք է խորացնենք տարածաշրջանի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, եւ Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հանդիպումների անցկացումը, ինչպես նաեւ Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնգակողմ հանդիպումների անցկացումը կարող են նպաստել հնարավոր տարաձայնությունների լուծմանը»,-նշել է Վայեզին:

Նա հավելել է, որ երկու կողմերը քննարկել են 2021 թվականի հունվարի 16-ին համատեղ տնտեսական հանձնաժողով անցկացնելու հարցը:  

Վայեզին շեշտել է, որ նույնիսկ կորոնավիրուսի բռնկման ժամանակ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները չեն դադարել ոչ մի օր: Նա հավելել է, որ երկու երկրները հասել են առաջընթացի առանձնաշնորհային առեւտրային համաձայնագրի կնքման հարցում: «Մենք նաեւ քննարկել ենք ավտոբուսների, բեռնատարերի եւ տրակտորների արտադրության հարցով գործարան կառուցելու հարցը»,-ասել է Վայեզին:

Մուստաֆաեւն, իր հերթին, հանդիպումից հետո շնորհակալություն է հայտնել կառուցողական աջակցության եւ ԻԻՀ դիրքորոշման համար եւ ասել. «Երկու երկրների առաջնորդները երկկողմ հարաբերությունների հարցը բարձրացրել են ամենաբարձր մակարդակով վերջին 7 տարիներին ընթացքում»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ ԼՂ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ 2 երկրների մասնակցության մասին հայտարարությանը
Բառացիորեն 2020 թվականի աշնանը զինված հակամարտության առաջին իսկ օրերից ռուսական կողմը գործադրեց...
Զոհված զինծառայողների ծնողների՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու ծրագիրը կշարունակվի. Նոր որոշում
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացվեց, որով կապահովվի...
Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղ բանակցությունների համար. Կլոդ Վիզլեր
Սա երկրորդ այցելությունն է Հայաստան վերջին մեկ տարվա ընթացքում, դա աննախադեպ է...
ԵՄ-ն ակտիվ կերպով կշարունակի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դերը ստանձնել. Վիզլեր
Լյուքսեմբուրգը հավատարիմ է աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը...
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ